Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 23 օգոստոսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ում հիմնադրված «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Կարո Արմենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են հիմնադրամի նախագահ Անդրանիկ Սարգիսյանը, հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Օվսաննա Եղոյանը, հիմնադրամի խորհրդի անդամներ, բարերարներ և բարեկամներ:

Ողջունելով պատվիրակության անդամներին, վարչապետը կարևորել է հայրենիքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծավալած ազգօգուտ գործունեությունը, որն ուղղված է գյուղական վայրերի վերակենդանացմանն ու աղքատության հաղթահարմանը` նշելով, որ մարզերի համաչափ զարգացումը նաև ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է:

Հիմնադրամի խորհրդի ատենապետ Կարո Արմենը ներկայացրել է վերջին 5 տարիների ընթացքում «Հայաստանի մանուկներ»-ի կատարած աշխատանքները, մասնավորապես, Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի 6 հարակից գյուղերում իրականացվող «Օրինակելի գյուղախումբ» համապարփակ զարգացման ծրագիրը, որն ընդգրկում է գյուղական վայրերի տնտեսական, սոցիալական զարգացումը, առողջապահական, կրթական ոլորտների բարեփոխումները: Նա ընդգծել է, որ համապարփակ զարգացման ծրագրի այդ չորս բաղադրիչներից յուրաքանչյուրն իրականացվում է նաև ենթակառուցվածքների բարելավմամբ, որը ներառում է ջրային ցանցերի վերանորոգում, հասարակական հաստատությունների վերակառուցում, միջհամայնքային տրանսպորտային ցանցի ստեղծում և այլն:

Շնորհակալություն հայտնելով հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ազգանվեր առաքելության համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն օգնում է գյուղական վայրերում աղքատության մակարդակի նվազեցմանը, այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ բնակչությունը, հատկապես երիտասարդությունը կլինի մշտական հոգածության ներքո: «Անչափ գնահատելի է, որ ձեր ծրագիրը կարողացել է բազմաթիվ ընտանիքների, մեծերի ու մանուկների սրտերը ջերմացնել», ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը առաջարկել է հիմնադրամին` սերտորեն համագործակցել նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ` մարզերում մշակութային զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով, ինչը շնորհակալությամբ ընդունվել է պատվիրակության ղեկավարի կողմից:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս հավաստել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ