Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 օգոստոսի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 15 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ԼՂՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բուժկետի կառուցման նախագծի տեղակապման աշխատանքների իրականացում», «ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բուժկետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում» և «ԼՂՀ Հադրութի շրջանի Վանաձոր գյուղի բուժկետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Վանաձորի հայորդաց տան նկուղային հարկի ինժեներական մասի նախագծա- նախահաշվային աշխատանքների իրականացում» և «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հեռուստատեսության ենթաբաժնի տեսադարանի կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում» ծրագրերը:


Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի և ինստիտուտների գրադարանների վերազինումը համակարգչային տեխնիկայով, իսկ Ամերիկայի հայ օգնության ֆոնդ բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրն նպատակ ունի նախագծել և նախահաշվարկել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Օյունջյան» միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքերը:


Նիստում հաստատվել են նաև «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից 2008թ. իրականացվող` Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի նախկին ուսանողական հանրակացարանի առաջին մասնաշենքի, ինչպես նաև այդ մասնաշենքի երրորդ հարկի, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքի երկու փոքր մասնաշենքերի վերանորոգման, ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում դպրոցի մեծ մասնաշենքի, ինչպես նաև «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` ՀՀ Շիրակի մարզի Գյումրու N 3 հատուկ (օժանդակ) դպրոցի լվացքատան կառուցման, «Երևանի Ռոտարի ակումբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` Երևանի Աջափնյակ համայնքի N 156 մանկապարտեզի, Շենգավիթ համայնքի «Լիլիթ» համատիրության և ՀՀ Արմավիրի մարզի N 16 «Ոստան» մանկապարտեզի համար մանկական խաղահամալիրի և հանգստյան գոտու պարագաների պատրաստման ու տեղադրման ծրագրերը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ