երեքշաբթի, 2 սեպտեմբերի 2008
ԼՂՀ անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և նրա գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր առավոտյան մասնակցել են Ստեփանակերտի հուշահամալիրում անկախության համար նահատակվածների հիշատակին ծաղկեպսակի տեղադրման արարողությանը:
Օրվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Երեկոյան ՀՀ վարչապետը և ՀՀ կառավարական պատվիրակության անդամները կմասնակցեն նաև ԼՂՀ մայրաքաղաքում կազմակերպվելիք տոնական մյուս միջոցառումներին: