Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 սեպտեմբերի 2008


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Քննարկվել է 2008թ. հունվարին պետական հանձնաժողովի կողմից հաստատված 1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը: Ծրագրի միջոցառումների կատարման համար պատասխանատու ՀՀ մշակույթի, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարները, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են, որ շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ ընդգրկող ծրագրի մի մասն արդեն իսկ իրականացվել է 2008թ. անցած ամիսների ընթացքում, մյուսները` ընթացքի մեջ են ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման և նրանց բնակարանային ապահովման ծրագրի մշակման հարցի վերաբերյալ նշվել է, որ ընդունվել է համապատասխան հայեցակարգ և ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ, ճշգրտվել է Տավուշում, Շիրակում, Գյումրիում և աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցանկը: «Բնակարանային ապահովում` բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) ծրագրի» միջոցով 2008թ. պետական բյուջեով նախատեսված 815 մլն դրամից արդեն իսկ տրամադրվել է 500 մլն-ը: Զեկուցվել է, որ ծրագրով նախատեսված որոշակի աշխատանքներ են կատարվել աղետի գոտու բնակավայրերում կրթօջախների, ճանապարհների, կամուրջների վերականգնման և կառուցման, համայնքային կենտրոնների, մշակույթի տների և բուժհաստատությունների վերանորոգման ուղղությամբ: Արդեն իսկ ավարտվել են Ստեփանավան քաղաքի մշակույթի պալատի շենքի շինարարության, Սառնաղբյուր համայնքի մշակույթի տան շենքի վերանորոգման, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհահատվածի հիմնանորոգման, Հաղարծին գյուղի մոտ Աղստև գետի վրա կամրջի կառուցման աշխատանքները: Մայիսին Լոռու և Շիրակի մարզերի գրադարաններում անց են կացվել գրական բաց դասեր, հուլիսին Շիրակի մարզում` ազգային պարի փառատոն, երիտասարդ ստեղծագործողների, կատարողների «Դեբյուտ» ստուգատես: Լոռու մարզում կազմակերպվել են նաև ազգային խաղերի մրցույթներ և այլն:


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է` միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ հասարակությանն առավել ամբողջական իրազեկման նպատակով, նախապատրաստել նաև աշխատանքների կատարման ընթացքի մասին միջանկյալ հաշվետվություն և ներկայացնել լայն հանրությանը:


Հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել և ամբողջացնել դեկտեմբեր ամսին նախատեսվող միջոցառումները, իսկ շահագրգիռ կողմերին հանձնարարվել է նախարարին ներկայացնել իրենց առաջարկությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է նաև հանձնաժողովի հաջորդ նիստին ներկայացնել ծրագրով նախատեսված աղետի գոտում կազմակերպվելիք ներդրումների խրախուսմանն ուղղված գործարար համաժողովի օրակարգը:


Հանձնաժողովը քննարկել է երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ հրավիրվողների ցուցակի ճշգրտման խնդիրը ևս: Ցուցակի կազմման պատասխանատու է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը:


Ամփոփելով քննարկման արդյունքները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծրագրի միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար` նկատի ունենալով, որ նախատեսված 50 միջոցառումներից կազմակերպչական բնույթի որոշ խնդիրներ են ծագել միայն երկուսի դեպքում, որոնք կհստակեցվեն մինչև հանձնաժողովի հաջորդ նիստը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ