Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

hotline@gov.am

Պաշտոնական էլ. փոստ

39136916@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ գրողների միության քարտուղար, «Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, ՌԴ գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, «Յունոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարևը, այլ անվանի գրողներ, լրագրողներ և հրապարակախոսներ, Հայաստանում է գտնվում սեպտեմբերի 9-15-ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Շուշիում «Ռուսական խոսքի օրեր»-ի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ ռուս մտավորականության նման ներկայացուցչական այցը Հայաստան, անկասկած, խթան կհանդիսանա մեր երկու ժողովուրդներին միավորող արժեքների պահպանման, հետագա զարգացման և սերունդներին փոխանցման համար: «Այն, որ Ռուսաստանում այսօր ունենք բարեկամներ, ովքեր ամենածանր ժամանակներում անգամ եղել են մեր ժողովրդի հետ, կարող է օգնել մեզ իմաստավորելու մեր համատեղ անցյալը և առավել ճիշտ պատկերացնելու մեր ապագան»,-ասել է Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուս մտավորականներին այն ջանքերի համար, որ շարունակում են գործադրել երկու բարեկամ ժողովուրդներին պատմականորեն միավորող հոգևոր կապերն ու արժեքները չկորցնելու և սերունդներին փոխանցելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, պատվիրակության մյուս անդամներն իրենց երախտագիտությունն են արտահայտել նաև Հայաստանում ռուսական խոսքի ու մշակույթի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: Նրանք վստահություն են հայտնել, որ ՀՀ իշխանությունների աջակցությունն ու օժանդակությունը կօգնի պահպանելու այն ընդհանրություններն ու կապերը, որ հայ և ռուս ժողովուրդները ձեռք են բերել տասնամյակների ընթացքում: Ռուս մտավորականները պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու երկկողմ համագործակցությունը նաև երկու երկրների առանձին տարածաշրջանների, մարզերի ու քաղաքների, ստեղծագործական միությունների և այլ մակարդակներում, ամենատարբեր ոլորտներում` այդ ամենն արժեվորելով որոշակի գործերով ու ձեռքբերումներով:

Հանդիպման ավարտին կողմերը համոզմունք են հայտնել, որ երկուստեք ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շատ կարճ ժամանակում վերականգնել ու պահպանել երբեմնի միասնական այն հոգևոր տարածքը, որը լավագույն հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների բարեկամության ու համագործակցության առավել սերտացման համար:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ