երեքշաբթի, 16 սեպտեմբերի 2008
ՌԴ Պերմի երկրամասում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Մոսկվա-Պերմ չվերթի «Բոինգ-737» ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային կյանքեր է խլել:
Անկեղծորեն վշտակցելով տեղի ունեցածի համար, խնդրում եմ մեր ցավակցությունները փոխանցել սոսկալի վթարի հետևանքով ողբերգականորեն զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: