Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացմանը զուգընթաց` երկաթուղու գործունեության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հայկական երկաթուղու համակարգը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրից բխող խնդիրներ: Վարչապետն ընդգծել է, որ կան երկաթուղու ղեկավարության հետ քննարկվելիք` մեր տնտեսության համար կարևորագույն բավականաչափ հարցեր ու որոշակի նախագծեր, որոնց մասին խոսել է նաև ՀՀ նախագահը: Դրանք, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, կարող են նաև տարածաշրջանում կայունությանը նպաստող լուրջ նախադրյալ հանդիսանալ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ ս.թ. սեպտեմբերի սկզբին իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանգամանորեն քննարկվել է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և տրվել են հանձնարարականներ, որոնց համաձայն, նախատեսված աշխատանքներն օպերատիվ կարգով կլուծվեն, իսկ ընթացքի մասին պարբերաբար կզեկուցվի վարչապետին:

Վլադիմիր Յակունինը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին և ՀՀ նախագահին` երկրի տնտեսության համար երկաթուղու կարևորութունը ըստ պատշաճի գնահատելու և ուշադրության կենտրոնում պահելու համար, ընդգծելով, որ ինքը ևս խստապահանջ է լինելու պայմանագրային պարտավորությունների կատարման, Հայաստանում այդ ենթակառուցվածքն ամբողջ կարողությամբ գործարկելու հարցում, ինչը Հայաստանի տնտեսության առջև այսօր ծառացած բազմաթիվ խմդիրներ կլուծի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ այդ աշխատանքներին կլինի ՀՀ կառավարության մշտական աջակցությունը` համատեղ ջանքերով առկա խնդիրները լուծելու և այնուհետ զարգացման ծրագրերով առաջ շարժվելու նպատակով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ