Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոսին (նստավայրը` Թբիլիսի):

Հանդիպման սկզբում դեսպան Օննո Էլդերենբոսը նախ շնորհավորել է ՀՀ կառավարության ղեկավարին և ամբողջ հայ ժողովրդին` ՀՀ անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետն ու Նիդերլանդների Թագավորության դեսպանը խոսել են հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունների, ՀԲ-ի և ԱՄՀ-ի «Հոլանդական խմբի» շրջանակներում երկու երկրների միջև հաջողությամբ զարգացող համագործակցության հարցերի և այդ համատեքստում` ՀԲ-ի ու ԱՄՀ-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով, Տիգրան Սարգսյանի Վաշինգտոն առաջիկա այցի ընթացքում քննարկվելիք հարցերի, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում գործակցության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով, ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Երևանում Նիդերլանդների Թագավորության դիվանագիտական ներկայացուցչության բացումը, նշելով, որ 2008թ. փետրվարից Հաագայում արդեն գործում է ՀՀ հյուպատոսական ներկայացուցչություն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձր գնահատելով և Հայաստանի տնտեսության համար օգտակար համարելով Նիդերլանդների կողմից մինչ այժմ մեր երկրին հատկացված ամենամյա զարգացման պաշտոնական աջակցությունը (տարեկան շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար), անհրաժեշտ է համարել այդ օժանդակության շարունակումը, նշելով, որ հատկապես մասնավոր հատվածի խթանմանը նպատակաուղղելու դեպքում, այն բավականին արդյունավետ կլինի: Հայաստանը միջին եկամտի ստորին շեմն ապահովող երկրների շարքը դասվելուց հետո, ընթացիկ տարում դադարեցված այդ օժանդակության տրամադրման խնդիրը ևս, ըստ Տիգրան Սարգսյանի, իր վաշինգտոնյան այցելության ընթացքում քննարկվելիք հարցերի օրակարգում է: Դեսպան Օննո Էլդերենբոսի հավաստմամբ, Նիդերլանդներն ավարտելով ուղղակի աջակցությունը ՀՀ պետբյուջեին, մինչև 2010թ. շարունակելու է ՀԲ-ի` արդարադատության համակարգի բարեփոխման ծրագիրը և նույն բանկի համաֆինանսավորմամբ իրագործվող ԶՀԳ-ին տրամադրվող աջակցությունը:

ՀՀ վարաչպետը և Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են նաև 2007թ.-ից «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարումն ստանձնած հոլանդական «Հայփոստթրասթ» ընկերության գործունեությանը, հայաստանյան շուկայում հոլանդացի գործարարների հնարավոր ներդրումներին, որոնք ի թիվս մի շարք հեռանկարային ոլորտների, զրուցակիցների կարծիքով, կարող են ներառել նաև բանկային ոլորտը: Վարչապետը, այս առումով, կարևորել է Հոլանդիայի Փոստային բանկի գործունեության փորձի փոխանցումը:

Խոսելով ԵՀՔ շրջանակներում համագործակցության մասին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն մեր երկրի համար նոր հնարավորություններ է բացում: Նա այդ գործակցության առանցքային խնդիրներից է համարել ազատ առևտրի հաստատմանն ու ԵՄ երկրների մուտքի արտոնագրի դյուրացման ուղղությամբ աշխատանքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետևանքների, Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության, վրաստանյան հայտնի իրադարձությունների հետևանքով Հայաստանի կրած շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական վնասի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև արտահանման, ներմուծման հետ կապված, մեր երկրի ներկայիս տրանսպորտային դժվարություններին ու դրանց հաղթահարման ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության և շահագրգիռ այլ երկրների ու կազմակերպությունների հնարավոր աջակցությանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ