Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 29 սեպտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության արտաքին հարաբերությունների հարցերով պետքարտուղար Ռայմոնդ Յուհանսենին: Վարչապետը հույս է հայտնել, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած պարոն Յուհանսենի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման համար: Տիգրան Սարգսյանը կարևորել է տարածաշրջանի երկրների նկատմամբ հավասարակշռված քաղաքականության իրականացումը, նկատի առնելով, որ մինչ այժմ Նորվեգիայի ուշադրությունը առավելապես սևեռված է եղել Ադրբեջանի (որտեղ գտնվում է Նորվեգիայի դեսպանությունը) և Վրաստանի վրա: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմամբ և համարում է, որ տարածաշրջանի կայունության, համաչափ զարգացման և վստահության մթնոլորտի ձևավորման առումով կարևոր է ավելի ակտիվ գործակցությունը մեր երկրի հետ:

Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ արտաքին հարաբերությունների հարցերով պետքարտուղարն այս կապակցությամբ նշել է, որ իր այցը նաև նպատակ ունի հնարավորության սահմաններում հետամուտ լինել ՀՀ-ի տնտեսական զարգացմանը, որոշակի ոլորտներում, օրինակ` ջրի, էներգետիկայի, համագործակցել` փոխանցելով նորվեգական փորձը: Ռայմոնդ Յուհանսենը նշել է, թե տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանը պակաս ուշադրության չի արժանանացել, ընդգծելով, որ ցուցաբերված աջակցության ծավալները նույնն են երեք պետությունների համար էլ: Նա կարևորել է գործարար շրջանակների ակտիվության խթանումը, տարբեր բնագավառներում ներդրումների ներգրավման ուղղությամբ ջանքերը:

Հյուրի խնդրանքով, Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթությունները, տնտեսական վիճակը և բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման առիթն օգտագործելով, ՀՀ վարչապետը նաև ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Նորվեգիայի իշխանություններին և ժողովրդին` 20 տարի առաջ, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում ցուցաբերած զգալի աջակցության համար: Վարչապետի հավաստմամբ, 1988թ. ի վեր, Նորվեգիան մեծապես օգնել է երկրաշարժից տուժած Հայաստանի շրջաններին` կառուցելով Սպիտակի «Նորվեգական գյուղ» թաղամասը, դպրոցներ, հիվանդանոցներ, մոտ 800 բնակարաններ և բնակելի տներ (քոթեջներ): Փախստականների նորվեգական խորհրդի կողմից կառուցվել և նորոգվել են 34 ջրագիծ, 55 դպրոց, տասնյակ համայնքային կենտրոններ և խաղահրապարակներ: Վարչապետը տեղեկացրել է հյուրին, որ երկրաշարժի 20-ամյա տարելիցի շրջանակներում ստեղծված պետական հանձնաժողովը նախատեսում է Հայաստան հրավիրել մեր երկրին աջակցության ձեռք մեկնած բոլոր պետությունների ներկայացուցիչներին, անհատներին և կազմակերպութուններին: Նկատի առնելով, որ պետքարտուղար Ռայմոնդ Յուհանսենը ևս իր անմիջական մասնակցությունն է ունեցել այդ աշխատանքներին` մասնավորապես աշխատելով Նորվեգական կարմիր խաչի կազմակերպությունում և Սպիտակի Ֆ. Նանսենի անվան հիվանդանոցում, Տիգրան Սարգսյանը նրան ևս հրավիրել է դեկտեմբերին մասնակցելու 20-ամյա տարելիցի միջոցառումներին` հնարավորություն տալով հայ ժողովրդին` անձամբ իր երախտիքի խոսքն ուղղելու նրան:

Ռայմոնդ Յուհանսենը շնորհակալությամբ ընդունել է հրավերը, նշելով, որ վաղը Թբիլիսի մեկնելու ճանապարհին անպատճառ այցելելու է Ֆ. Նանսենի անվան հիվանդանոց:

Հանդիպման ընթացքում շոշափվել է ռուս-վրացական հակամարտության թեման ևս: Նորվեգիայի արտաքին հարաբերությունների հարցերով պետքարտուղարը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը, նշելով, որ ստեղծված իրավիճակի և Նորվեգիայի հնարավոր աջակցության մասին, այցի շրջանակներում, խոսելու է նաև Վրաստանի իշխանությունների հետ: ՀՀ կառավարության ղեկավարի հետ նա խոսել է Հայաստանի տնտեսության վրա այդ հակամարտության ազդեցության, նաև` հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում նկատելի դրական զարգացումների մասին:

Ռայմոնդ Յուհանսենը կարևորելով հայտնի «Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները, քաջալերող է համարել Թուրքիայի նախագահի այցը Հայաստան և բարձր մակարդակով սկսված երկխոսությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրագործմանը ընդդիմությանը հնարավորինս ներգրավելու ուղղությամբ իրականացվող քայլերին, հասարակության հետ բաց երկխոսության, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, ս.թ. մարտի 1-2-ի իրադարձությունների անաչառ քննության հետ կապված հարցերին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ