Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ, ջրի ազգային խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է խորհրդի առաջին նիստը։ Խորհուրդն ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ‘ ելնելով ս.թ. հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած «Ջրային օրենսգրքի» պահանջներից։ Նիստին, բացի խորհրդի անդամներից, մասնակցել են նաև ջրային ոլորտի զարգացմանն առնչվող շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նշելով մեր երկրի ու ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդրի կարևորությունը, վարչապետը հորդորել է բացառիկ պատասխանատվությամբ մոտենալ խորհրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը։ Ըստ նրա, ջուրը ազգային արժեք է, հանրապետության ջրային պաշարներն անսպառ չեն և անխնա վարվելու դեպքում վերականգնման համար երկար ժամանակ են պահանջում։ Անդրանիկ Մարգարյանը խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրել նաև անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների կանոնակարգման վրա։ Կարևորելով մասնավորապես ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական դաշտի ստեղծումը, վարչապետը նշել է, որ թեև այս ուղղությամբ Ազգային Ժողովի հետ արդեն իսկ մեծ աշխատանք է կատարվել, ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, ստեղծվել է ջրի ազգային խորհրդի վեճեր լուծող հանձնաժողով, ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ, անդրսահմանային ջրային ռեսուրսներիՀայաստանի Հանրապետության հանձնախումբ և այլն։ Սակայն ինչպես մինչև այս տարվա ավարտը, այնպես էլ հաջորդ տարի բազմաթիվ այլ օրենքներ և կառավարության որոշումներ ևս պետք է ընդունվեն։ Անդրանիկ Մարգարյանը խորհրդի կարևորագույն խնդիրն է համարել ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստումը‘ մեր ժողովրդի անվտանգության բաղադրիչներից մեկի հետ կապված հստակ ազգային քաղաքականության մշակման նպատակով։ Արդյունավետ աշխատանք մաղթելով նորակազմ խորհրդին, վարչապետը հույս է հայտնել, որ ստեղծված մի շարք հանձնախմբերում ոչ միայն կառավարության, այլև ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների համախմբումը կտա իր դրական արդյունքները։ Նիստում ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ալֆրեդ Ներսիսյանը ներկայացրել են անցած մեկ տարվա ընթացքում ոլորտի օրենսդրական կարգավորման և կազմակերպչական հարցերի ուղղությամբ կատարված աշախատնքները, որոնց շնորհիվ որոշակի հիմքեր են ստեղծվել ջրի ազգային ծրագրի մշակմանն անցնելու համար։ Ծրագրի նախագծի նախապատրաստման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ‘ ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ալֆրեդ Ներսիսյանի գլխավորությամբ։ Այսօրվա նիստում խորհրդի անդամները ջրի ազգային խորհրդի քարտուղար են ընտրել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ Լևոն Գյումիշյանին։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ