Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հոկտեմբերի 2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Կոմիտեի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու հայկական լոբբիի գործակցության ներկան ու հեռանկարները:

Այնուհետև, ՀՀ վարչապետը հանդիպեց ԱՄՆ առևտրի քարտուղար Կարլոս Գուտյերեսի հետ: Կողմերը շոշափեցին երկկողմ համագործակցության օրակարգի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են, մասնավորապես, միջպետական առևտրային համաձայնագրերի կնքումը, Հայաստանում բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար տեխնիկական օժանդակության ցուցաբերումը և ազատ տնտեսական գոտու ձևավորումը:

Վարչապետի ամփոփիչ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ էր: Հիշեցնենք, որ մինչ այդ գործադիր իշխանության ղեկավարն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին:

Կողմերը կարծիք հայտնեցին առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացն անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների ձևաչափով, և, ըստ տիկին Ռայսի, գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս տեղափոխելու փորձերն ուշադրության կարիք չունեն: Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը և վտանգավոր որակեց այնպիսի հայտարարությունները, որոնք, միակողմանիորեն նշելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, անտեսում են միջազգային իրավունքի հավասարազոր և հանրաճանաչ այլ սկզբունքները:

Տիկին Ռայսն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների թեմային՝ հետաքրքրվելով Թուրքիայի նախագահի այցից հետո ստեղծված իրավիճակով: Վարչապետը նշեց, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ չի առաջադրում Թուրքիայի Հանրապետությանը և հուսով է, որ Թուրքիան կհետևի այս օրինակին:

Պետքարտուղարը Վարչապետին փոխանցեց իր պատրաստակամությունը՝ հնարավորինս սատարելու երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացմանը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ