ուրբաթ, 17 հոկտեմբերի 2008
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով, հոկտեմբերի 18-ին Հայաստան կժամանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի գլխավորած պատվիրակությունը:
Հոկտեմբերի 20-ին Իգոր Լևիտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը կհաջորդի միջկառավարական հանձնաժողովի նիստի բացումը: Այնուհետև, հանձնաժողովի հոբելյանական լիագումար նիստը կսկսի աշխատանքը: Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը կստորագրեն միջկառավարական 10-րդ նիստի Արձանագրությունը, որի նախապատրաստումն այսօրվանից սկսած կիրականացնեն երկու կողմի փորձագետները: Փաստաթղթի ստորագրման արարողությանը կհետևի հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի մամուլի ասուլիսը:
Ի գիտություն լրագրողների
Հոկտեմբերի 18
14:50- ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ,ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի գլխավորած պատվիրակության ժամանում (նկարահանվում է)
Հոկտեմբերի 19
16:00- ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանին և Իգոր Լևիտինին` նիստի նախապատրաստական աշխատանքներն իրականացրած երկու կողմի փորձագետների աշխատանքի արդյունքների ներկայացում աշխատանքային կարգով (չի նկարահանվում)
Հոկտեմբերի 20
09:30-09:55 ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հանդիպում («Մետրոպոլ» հյուրանոց, արարողակարգային նկարահանում)
10:00- Միջկառավարական հանձնաժողովի նիստի բացում («Մետրոպոլ» հյուրանոց, նկարահանում)
12:00- ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության ստորագրման արարողություն (արարողակարգային նկարահանում)
12:30 -12:40 - ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի համատեղ մամուլի ասուլիս