Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հոկտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից գնահատման ինդիկատորների կատարողականի բարելավման» ծրագրին: Հանձնարարվել է նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին` 2-օրյա ժամկետում իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ` մեկ շաբաթվա ընթացքում ծրագիրը վերջնական տեսքի բերելու և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացնելու նպատակով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 13 մլն 200 հազար դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2008թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: 13 մլն 650 հազար դրամ է հատկացվել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքին` վերջինիս գերմանահարավասլավական թաղամասի կոյուղագծերի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման համար: Ի գիտություն է ընդունվել, որ այդ աշխատանքների մնացած մասի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի համաֆինանսավորման հաշվին: Եվս 3 մլն 250 հազար դրամ է հատկացվել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` Նռնաձոր համայնքի խմելու ջրի ստորգետնյա ջրընդունիչ կառույցների վերականգնման ապահովման նպատակով:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 11 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը`ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիային հարող տարածքում հենապատեր, աստիճանավանդակ, հարթակներ, ջրահավաք հորեր կառուցելու, տարածքն ասֆալտապատելու և բարեկարգելու, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի լաբորատորիայի արտաքին և ներքին հարդարման, տանիքածածկի կառուցապատման և ներքին կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքների ֆինանսավորման համար: Գումարը հատկացվել է` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ նախագահին` հատկացված գումարը տրամադրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 72000.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ սփյուռքի նախարարությանը` վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին ևս 29 մլն 324.6 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև 233 մլն 839.7 հազար դրամ ՀՀ դատական դեպարտամենտին` դատարանների վարչական շենքերի կառուցման, շինարարական և վերանորոգման աշխատանքների կատարման համար:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը` այն հիմնավորմամբ, որ դրանով նախատեսված դրույթը համահունչ չէ արդար դատաքննության, ինչպես նաև օրենքի և դատարանի առաջ բոլորի հավասարության սկզբունքին (վերոնշյալ դրույթի համաձայն օրենքի 9 հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները` բացառությամբ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերի):

Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 126-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է գործող լիցենզավորման կարգում մասնագետների որակավորման ստուգման պահանջի բացակայությամբ: Որոշման ընդունմամբ կբարձրանա անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորումը, անհրաժեշտ անասնաբուժական միջոցներով լաբորատորիաների հագեցվածության մակարդակը և մատուցվող ծառայությունների որակը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված Երևան քաղաքի Ավան համայնքի Ծարավ Աղբյուր 55ա հասցեում գտնվող հանրակացարանային համալիրի N 1 մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և հանձնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` որպես բնակելի ֆոնդ նվիրելու այնտեղ բնակվող բնակիչներին: Սահմանվել է, որ բնակելի ֆոնդի (բնակելի տարածքի) հետ միասին որոշման համապատասխան հավելվածներում նշված նվիրառուներին է անցնում նաև (հատկացվող բնակելի տարածքին համապատասխան) մասնաշենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին:

Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է նաև ՀՀ արդարադատության նախարարությանն ամրացված Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող 2167.15 քմ ընդհանուր մակերեսով դատարանի շենքից 1310 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ ոստիկանությանը:

Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական վիճակագրական հաշվետվության, քննչական աշխատանքի մասին կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության, ինչպես նաև հանցագործությունների մասին դիմումների և հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային ու տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական ձևերն ու դրանց լրացման և ներկայացման կարգերը:

Մեկ այլ որոշմամբ «Դալարիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին, որին` իբրև իրավահաջորդ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Դալարիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված 3291.6 հազար դրամ սկզբնական արժեքով և 1000 (855) քմ մակերեսով ուսումնական մասնաշենքը, 1800 քմ հողատարածքը: Սեփականության իրավունքով հանձնվել է նաև 3291.6 հազար դրամ արժողությամբ գույք: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ Արմավիրի մարզպետին, ինչպես նաև համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ:

Մի շարք որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ-ի և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական, ՀՀ-ի և Ռուսաստանի Դաշնության, ՀՀ-ի և Վրաստանի, ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, առևտրի, տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովների, հայ-լեհական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ-ի ու Լիբանանի Հանրապետության, հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովների հայկական կողմերի կանոնադրությունները:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշմամբ առաջարկվում է հիշյալ օրենքի մաս կազմող` «2006-2007թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը լրացնել «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ (քաղ. Երևան, Շիրակի 39) տողով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2008թ. ծրագիրը հաստատելու մասին» N 310-Ա որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ոռոգման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից շահագործվող` տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ջրային համակարգերի կապիտալ վերանորոգումների աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական նյութերի թանկացման, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող նոր օբյեկտներ ցանկում ընդգրկելու հանգամանքով:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության դասային աստիճաններին այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Իրավական ակտերի մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել «Բեռլին» պոլիկլինիկա» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող` Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա 25 հասցեում գտնվող 50 մլն 244.4 հազար դրամ հաշվեկշռային արժեքով և 2201.91 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, իրենց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.574315 հա հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց` գույքը հանձնելով «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը: Որոշվել է` ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Բեռլին» պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Հանձնարարվել է ՀՀ Շիրակի մարզպետին` նշված աշխատանքներն ավարտելուց հետո, գույքը ՀՀ-ի անունից որպես կամավոր գույքային ներդրում, «Ընտանեկան բժշկություն» ծրագիր իրականացնելու նպատակով, սեփականության իրավունքով հանձնել Բեռլինի Գերմանական Կարմիր Խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամին` պայմանով, որ «Բեռլին» պոլիկլինիկա» ՓԲԸ-ն կշարունակի նույն շենքում գործել որպես պոլիկլինիկա:

«Հարկային ծառայության մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 31-ի N 1698-Ն որոշման մեջ: Մասնավորապես, սահմանվել է, որ հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուները չեն կարող համատեղության կարգով լինել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հանձնաժողովների անդամներ, ինչը կնպաստի հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Մեկ այլ փոփոխությամբ հնարավորություն է տրվել հանձնաժողովի կազմում ընդգրկել կառուցվածքային ստորաբաժանումների հարկային ծառայողներին` նախկինում նախատեսված ստորաբաժանումների ղեկավարների փոխարեն, ինչն ուղղված է քննարկումների ավելի անկաշկանդ մթնոլորտի ապահովմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված Երևան քաղաքի Հ. Ներսիսյան փողոցի N 5 հասցեում գտնվող 1035.7 քմ ընդհանուր մակերեսով ու 1235.4 հազար դրամ սկզբնական արժեքով երկու ուսումնական մասնաշենքերը, 1055.5 քմ ընդհանուր մակերեսով ու 6718.6 հազար դրամ սկզբնական արժեքով հանրակացարանային մասնաշենքը, 27.0 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և 4122 քմ հողատարածքը հետ վերցնել և ամրացնել «Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին` այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով: Որոշվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին` այն վերանվանելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ: Սահմանվել է, որ վերջինս համարվում է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը, որին սեփականության իրավունքով հանձնվում է այդ կազմակերպության սեփականությունը հանդիսացող նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող 27591.108 հազար դրամ սկզբնական արժողությամբ գույքը` այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին և Երևանի քաղաքապետին, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 22-ի N 2179-Ն որոշման մեջ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արարատի մարզի Գետազատի գյուղական համայնքի ղեկավար Ճարպիկ Վարդանյանի (նրա հրաժարականի հիմքով), ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի գյուղական համայնքի ղեկավար Նորիկ Մուրադյանի (մահվան կապակցությամբ) լիազորությունները: Որոշվել է որոշումներն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ համայնքների ընտրատարածքներում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` այդ նպատակով ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից համապատասխանաբար 434 հազար 758.25 դրամ և 436 հազար 766.75 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Նիստում որոշվել է ՀՀ Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.12 հա-ն փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Ընդունված մեկ այլ որոշմամբ, փոխվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ