ուրբաթ, 29 նոյեմբերի 2002
«Հայաստանն այս կարճ ժամանակահատվածում բավականին առաջընթաց է ունեցել, վերջին հաջողություններից մեկն էլ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելն էր: Մեզ համար ակնհայտ է տնտեսական աճը Ձեր երկրում, — Մեծ Բրիտանիան, իբր— միջազգային խոշոր դոնոր կազմակերպությունների անդամ երկիր, այդ փաստն արձանագրում ու դրական է գնահատում պետության կողմից սոցիալական հատվածին ուղղվող հատկացումների ավելացումը», - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ նշել է մեր երկրում Մեծ Բրիտանիայի — Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ — լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Դեսպան Ջոնսը գոհունակությամբ է խոսել մեր երկրում իր գործունեության ընթացքում իրագործված բրիտանական մի քանի նախագծերի հաջողության մասին: Նշելով, որ Հայաստանում գործող բրիտանական մի քանի ընկերությունների հաջող տնտեսվարումը իր այլ հայրենակից գործարարների համար լավագույն օրինակ և հայաստանյան գործարար միջավայրի բարելավման ապացույց կարող է դառնալ, Թիմոթի Ջոնսը հույս է հայտնել, որ այդպիսի նախագծերը աստիճանաբար կավելանան:
Դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, հայ-բրիտանական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման գործում դեսպանի ներդրած ջանքերի համար — հաջողություն մաղթել հետագա աշխատանքում: