ուրբաթ, 31 հոկտեմբերի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 12 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ Լոռու մարզի Ապավեն գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում», «ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կառուցման, նախագծման վերա- հաշվարկի օժանդակում» և «Հեռուստամարաթոն-2008»-ին նվիրված տեղեկատվական նյութերի տպագրություն» ծրագրերը:
Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող`«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Աշտարակի հայորդաց տան սաների ուսումնակրթական պայմանների բարելավում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդաց տան սաների ուսումնակրթական պայմանների բարելավում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդաց տան սաների ուսումնակրթական պայմանների բարելավում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության մանրանկարչության արվեստի կենտրոնի սաների ուսումնակրթական պայմանների բարելավում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկան վանքերի տնտեսական պայմանների բարելավում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող Աստղադիտարանի վթարային շենքի քանդման աշխատանքների իրականացում», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էրեբունի թաղամասի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքների 2-րդ փուլի իրականացման համար ամրանի ձեռք բերում» և «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին Վեհարանի շենքի նորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում» ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: