Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 հոկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վահե Թորոսյանին` ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև արդյունավետ և շարունակական համագործակցության ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է 2007թ. հունվարին Էդինբուրգում ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված պայմանագիրը և պատրաստակամ է ապահովել այդ փաստաթղթում ամրագրված դրույթների իրականացումը: «Ուրախ եմ, որ սկսել ենք համագործակցությունը, և այսօր արդեն ժամանակն է քննարկելու մեր վաղվա ծրագրերը, պայմաններ ստեղծելու մոտ ապագայում դրանք իրականություն դարձնելու համար», - ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարում է իր ծրագրային առաջնահերթություններից մեկը և «Մայքրոսոֆթի» հետ համագործակցությունը դիտարկում է այդ տեսանկյունից` համոզված, որ դա կօգնի Հայաստանը դարձնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրապես զարգացած երկիր:

Այնուհետ կողմերը քննարկել են հիշյալ պայմանագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա անելիքները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (MIC) հիմնադրման կարևորությունը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման համար: ՀՀ վարչապետը կարևոր է համարել նաև էլեկտրոնային կառավարության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության ծրագիրը:

«Մայքրոսոֆթի» փոխնախագահը` խոսելով նշված և այլ ծրագրերի մասին, հանգամանորեն ներկայացրել է դրանց շուրջ փոխգործակցության ընթացքը, զարգացման միտումներն ու սպասվող արդյունքները:

Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ