ուրբաթ, 14 նոյեմբերի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ Տավուշի մարզի Դիտավան գյուղի վարչական շենքի հիմնանորոգում», «ՀՀ նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական պարգևը խորհրդանշող գլխավոր մրցանակի պատրաստում», «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 3, 4, 6 և 7 միջնակարգ դպրոցների կահավորում», «Հեռուստամարաթոն-2008»-ին նվիրված տպագրական նյութերի տարածում» և «Հեռուստամարաթոն-2008»-ին ընդառաջ գովազդային տեսահոլովակի պատրաստում» ծրագրերը:
Հաստատվել են նաև «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող` «Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի, Հրազդանի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանների և Վարդենիսի պետական քոլեջի պատուհանների պատրաստման, տեղադրման և շրջանակների հարդարման ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: