ուրբաթ, 21 նոյեմբերի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին և նրա գլխավորած պատվիրակությանը: ԱՄՀ կառավարրիչ փոխտնօրենը Հայաստան է ժամանել ՀՀ ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում նա նշել է, թե հոբելյանն արդեն իսկ վկայում է մինչ այժմ Հայաստանում իրականացված դրամավարկային ողջամիտ քաղաքականության մասին:
ՀՀ կառավարության ղեկավարի հետ Մուրիլո Պորտուգալը քննարկել է համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հնարավոր զարգացումները և մեր երկրի վրա դրանց ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումները: Վարչապետը հյուրին ներկայացրել է ՀՀ կառավարության մոտեցումները և քաղաքականությունը, որի հիմքում մակրոտնտեսական ցուցանիշների և ֆինանսական հատվածի կայունության պահպանումն ու տնտեսական աճը խթանող գործիքների կիրառումն է: