երեքշաբթի, 25 նոյեմբերի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել է ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման լրացուցիչ խթանների, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009թ. աշխատանքային ծրագրի, գործակալության աշխատանքների գնահատման չափանիշների վերաբերյալ հարցեր: Նիստում ներկայացվել են նաև «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի կազմակերպման ընթացակարգի, «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ԶՀԳ գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցեր:
Վարչապետը Զարգացման հայկական գործակալության առաջիկա գործունեության համար կարևորել է առավել գործնական, առարկայական մոտեցումը հավանական ներդրողների հետ որոշակի ծրագրերի քննարկման և ներկայացման գործում` նկատի առնելով նաև Հայաստանի համար հեռանկարային ծրագրերի իրականացմանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:
Քննարկված հարցերի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ: