շաբաթ, 6 դեկտեմբերի 2008
Ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Պարիս Հերունու քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժ. 18:00-ից` Երևան, Տերյան 19, բն.13 հասցեում:
Դեկտեմբերի 9-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, ժ.12:00-14:00-ը տեղի կունենա վերջին հրաժեշտը ականավոր գիտնականին, այնուհետև հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: