Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 8 դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

Պատվիրակության կազմում են, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լևոն Ռուխկյանը, մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԳՆ աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ, կայցելի Վրաստանում ՀՀ դեսպանատուն, հայկական Սբ. Նորաշեն եկեղեցի:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ