ուրբաթ, 12 դեկտեմբերի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 12 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ Լոռու մարզի Ձորամուտ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծում», «ՀՀ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում», «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ոռոգման համակարգերի ուսումնասիրություն և հետազոտում», «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գազի բաշխիչ ցանցերի կառուցում», «ՀՀ Երևանի «սուրբ աստվածամայր բժշկական կենտրոն» ծննդատան մանկաբարձական բաժանմունքի հիմնանորոգման նախագծում», «ԼՂՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի նոր ջրատարի կառուցման նախագծում», «ԼՂՀ Ասկերան քաղաքի ջրամատակարարման համակարգի և կոյուղացանցերի վերակառուցման նախագծում» և «2008 թվականի դրամահավաքի քարոզչական տպագրական նյութերի տարածում» ծրագրերը:
Հայաստանի ագրարային պետական համալսարանի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է Հարավ-կովկասյան սահմանամերձ երկրների սոցիալ-տնտեսական, աշխարհագրական, էկոլոգիական և քաղաքական անվտանգության լավացումը և կարգավորումը, իսկ «Վիենա Վիժն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակը` Շիրակի մարզի մանուկների տեսողության ստուգումը, սոցիալապես անապահով երեխաներին և հաշմանդամներին անվճար ակնոցների տրամադրումը:Հաստատվել են նաև «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից 2008 թվականին իրականացվող` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության շենքի մասնակի վերանորոգում», «Աջակցություն «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնին» ծրագրերը:Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: