ուրբաթ, 26 դեկտեմբերի 2008
Եվպատորիայում տեղի ունեցած աղետալի իրադարձության կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որում, մասնավորապես, ասված է.
«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Եվպատորիայում բնակելի տան պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ։
Ուկրաինայի ժողովրդի համար վշտալի այս պահին անկեղծորեն ցավակցում և սգում ենք Ձեզ հետ միասին»։