Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է 1988թ. երկրաշարժի օրերին իրենց անձնվեր աշխատանքով աչքի ընկած և ՀՀ վարչապետի որոշմամբ կառավարական պարգևների արժանացած մի շարք ավիատորների` շնորհավորելով և նրանց հանձնելով պարգևները։
Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ և դրա հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցության համար որոշմամբ ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Հայք» ավիաընկերության գլխավոր խորհրդատու Սեյրան Վանցյանը, «Արմաերո» ավիաընկերության էսկադրիլիայի ՄԻ-8 ուղղաթիռի հրամանատար Յուրիկ Գասպարյանը, օդաչու-հրահանգիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, «Արմավիա» ավիաընկերության թռիչքային տնօրինության շտաբի պետ Միխայիլ Անդրեասյանը, Ա-319 ինքնաթիռի 2-րդ օդաչու Գեղամ Գաբրիելյանը։
Մի-8 ուղղաթիռի հրամանատար Մուշեղ Անտոնյանը, բորտմեխանիկներ Գառնիկ Դանիելյանը, Ժորա Մինասյանը, Իոսիֆ Միխաիլյանը, ՅԱԿ-40 ինքնաթիռի հրամանատար Արարատ Դալլաքյանը, 2-րդ օդաչու Ալեքսանդր Հովհաննիսյանը և բորտմեխանիկ Ժորա Դավթյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են հետմահու։
Վետերան ավիատորներ Վարդգես Մնացականյանը, Ալբերտ Ջիվարյանը, Վարդան Ասատրյանը, Խաչատուր Պետիկյանը և Սուրեն Վարդանյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով և արժեքավոր նվերներով։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Մենք կարևորում ենք այն աշխատանքը, որ այսօր կատարում են մեր օդաչուները, բայց իրավունք չունենք մոռանալու այն սխրանքների մասին, որ գործեցին նրանք վերջին 20 տարիների ընթացքում` մեր աչքերի առաջ։ Դա ե՛ւ աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցությունն էր, ե՛ւ ղարաբաղյան պատերազմում նրանց անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները։ Մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր օդաչուներին։
Այսօր առանձնահատուկ ուզում եմ նշել այն օդաչուներին, ովքեր մասնակցել են աղետի գոտու վերականգնման աշխատանքներին։ Վերջերս մենք նշում էինք երկրաշարժի 20-րդ տարելիցը, որը մեզանից խլեց հազարավոր մարդկանց կյանք։ Դուք տեղյակ եք, որ իրականացվող միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել էր պետական հանձնաժողով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ և այսօր բոլոր միջոցառումներն իրականացվում են նրա բարձր հովանու ներքո, այդ թվում նաև` մեր այսօրվա հավաքը, որի նպատակն է` առաջին հերթին գնահատել ձեր աշխատանքը, ձեր գործընկերների աշխատանքը, որ կատարվեց 20 տարի առաջ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ շատ ծանր պայմաններում էիք դուք աշխատում, և հայացք նետելով անցած ուղուն և այն սխրանքին, որ կատարել եք, անարդար կլիներ, եթե այդ ճակատում աշխատած օդաչուները չարժանանային պետական գնահատականի։ Այսօր, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` նվիրական աշխատանքի համար»։
Հանդիպմանը ներկա հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը հանդիպման մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` օդաչուների կատարած անձնվեր աշխատանքը բարձր գնահատականի արժանացնելու համար։ Նա նշել է, որ անձամբ ականատեսն է եղել այն սխրանքների, որ գործել են մեր օդաչուները, թե՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին, և թե՛ ղարաբաղյան հաղթական պատերազմում։ Ըստ նրա, դա չի կարելի մոռանալ. «Դա ամենքի պարտքն է` այնպես անել, որ բոլորն այդ մասին իմանան, որովհետև դա ոչ այնքան իրենց, մեզ կամ ձեզ է պետք, այլ հենց մեր պատմությանը, ժողովրդին, մեր ապագային»,-ասել է նա։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հավաքի մասնակիցներին` ցուցաբերած նվիրական աշխատանքի համար։ Վարչապետը նաև շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և հաջողություններ ու երջանկություն մաղթել նրանց։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ