Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հունվարի 2009

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թվականի միջոցառումների ծրագիրը։ Ներկայացնելով նախատեսված տարեկան միջոցառումները, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ նախորդ նիստի հանձնարարականների արդյունքում միջոցառումների նկարագիրը վերանայվել է, և ծրագրում ներառվել են որոշակի միջոցառումներ, որոնց համար հստակ նշված են ակնկալվող արդյունքը, միջոցառման նպատակը և իրականացման պատասխանատուն։ Առաջարկվող փաստաթղթում ընդգրկված են նաև ներդրումային հետաքրքիր առաջարկներ, որոնք այնուհետ պետք է մշակվեն և ծրագրային տեսքի բերվեն։ Միջոցառումները, ըստ նրա, կիրականացվեն ներդրումների և արտահանման խթանման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման և դրա զարգացմանն աջակցության նպատակներով։
Արտահանման խթանումը, ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների զարգացմանն ու շուկայավորման ծրագրերի մշակմանը և իրականացմանն աջակցելու, նոր արտահանման ծրագրերի ձևավորման և իրականացման, ձեռնարկությունների արտահանման ներուժի գնահատման նպատակով տեղական շուկայի և ձեռնարկությունների, ինչպես նաև արտաքին շուկաների պահանջների ուսումնասիրության միջոցով։
ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի, ՏՏ ոլորտի բարելավման նպատակով ԶՀԳ գործադիր տնօրենի ներկայացմամբ, շարունակական աշխատանքներ կիրականացվեն գործարար և ՏՏ ոլորտի համայնքների, այդ թվում` աշխատանքային խմբերի հետ` առկա խնդիրների բացահայտման, դրանց վերացման հնարավորությունների գնահատման և համապատասխան առաջարկությունների մշակման, Գործարարության աջակցման և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդներում այդ ամենի քննարկման ու միջոցառումների հաստատման ուղղությամբ։
Նիստում քննարկվել և հաստատվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թվականի ծախսերի նախահաշիվը ևս։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ