Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հունվարի 2009

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ ՀՀ համագործակցության ազգային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդին ներկայացվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որն արժանացել է հավանության։ Վարչապետը նշել է, որ արդեն իսկ մի քանի խորհրդակցություններ են ացկացվել այդ ուղղությամբ, որտեղ մանրակրկիտ քննարկվել են ըստ գերատեսչությունների իրականացվելիք աշխատանքները։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է խորհրդում քննարկել ընդհանրական համագործակցության գաղափարախոսությունը և համագործակցության ծրագրի ներքո իրականացվելիք գործողությունները։ Նա ընդգծել է, որ հանձնարարված է բոլոր գերատեսչություններին` իրենց ոլորտների գծով ներկայացնել համագործակցության գործողությունների ծրագրեր, որոնք ամփոփվելուց և ազգային խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը։
Խորհուրդը հավանություն է տվել նաև Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող` Թվինինգ, Թայեքս, Սիգմա և Անդրսահմանային համագործակցության ծրագրերի ընթացքին և Բյուջետային աջակցության ծրագրին։
Ելնելով արդիական պահանջների ամրագրման անհրաժեշտությունից, նիստում խորհուրդն առաջարկել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի N1282-Ն որոշման մեջ, ըստ որի, որոշման էությանը համապատասխան, վերնագիրը շարադրվել է նոր խմբագրմամբ` «ԵՀՔ շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված 2009-2011թթ. իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման նպատակով ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության ազգային խորհուրդ և ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը համակարգող հանձնաժողով ստեղծելու, դրանց կանոնադրություններն ու կազմերը հաստատելու մասին» որոշում։
Համապատասխան փոփոխություններ են կատարվել ազգային խորհրդի կանոնադրության մեջ։ Ի թիվս ներկայացված փոփոխությունների, սահմանվել է նաև, որ խորհրդի քարտուղարությունը համատեղ իրականացվում է ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից։
Նիստում առաջարկվել է ազգային խորհրդի կազմում ևս փոփոխություն կատարել` ընդգրկելով մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք հրավիրված էին նիստին։ Վերջիններս, առաջարկը քննարկելուց և իրենց համաձայնությունը գրավոր ներկայացնելուց հետո, կընդգրկվեն խորհրդի կազմում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ