Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ոսկերչության և ադամանդագործության ոլորտի խնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են նշված ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներ, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Այս ոլորտում առկա ներկայիս խնդիրներն առաջին հերթին, ըստ վարչապետի և քննարկմանը մասնակցող գործարարների, պայմանավորված են համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որն իր անմիջական ազդեցությունն է թողնում նաև մեր հանրապետության ոսկերչության ու ադամանդագործության վրա։ Ոսկերչության բնագավառում սահմանված հարկային որոշ արտոնությունները, կառավարության ղեկավարի կարծիքով, այլևս բավարար չեն ոլորտի զարգացմանն աջակցելու համար։
«Այս ոլորտն ունի բավականին լուրջ արտադրողական հնարավորություններ, արտադրական կարողություններ, բայց ինչն ամենակարևորն է` մարդկային ռեսուրս, մասնավորապես` հմուտ ոսկերիչներ և ադամանդագործներ։ Քանի որ ոլորտում հազարավոր աշխատատեղեր ունեինք, մեզ մտահոգում է այս խնդիրը, ոլորտի ապագան»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ընդգծելով, որ այսօր ոսկերչության և ադամանդագործության ոլորտի 45 ձեռնարկություններում շուրջ 2 հազար աշխատակիցների խնդիրը և մեր տնտեսության համար հեռանկարային ոլորտի ներկայիս դժվարությունները հնարավոր է հաղթահարել համատեղ ջանքերով և արդեն 2009թ. ունենալ առաջընթաց։ Խորհրդակցությունն ուղղված է հենց այդ նպատակին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջազգային շուկայում ոլորտի վիճակի վերլուծության հետ միասին, ներկայացրել է Հայաստանում ոսկերչության և ադամանդագործության ընդհանուր պատկերը, առկա դժվարությունները, այդ թվում` համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված, նաև` նշել այդ ազդեցությունը մեղմելուն ուղղված միջոցառումների առաջարկությունները։
Խորհրդակցության ավարտին նախարար Ն. Երիցյանին հանձնարարվել է` Ֆինանսների նախարարի և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ 2-օրյա ժամկետում ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները և ներկայացնել դրանցից բխող միջոցառումների ծրագիր` հստակ ժամանակացույցով։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ