Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հունվարի 2009

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ինքնահարատ (կայուն) զարգացման ազգային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդի կազմում են ՀՀ նախարարներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Նիստին հրավիրվել են նաև Երևանի քաղաքապետարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ։
Վարչապետը նշել է, որ ՀՀ ինքնահարատ (կայուն) զարգացման խորհրդի` պարբերաբար հրավիրվելիք նիստերում այսուհետ քննարկման կդրվեն բնապահպանական, քաղաքաշինական և այլ կարևորագույն խնդիրներ։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ քննարկումների արդյունքում խորհուրդը կկարողանա փոխընդունելի և ճիշտ որոշումներ կայացնել` Կայուն զարգացման ազգային ծրագրի հիմնական սկզբունքների իրականացման նպատակով։
Այնուհետ խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի էկոլոգիական իրավիճակին` դրա պատճառներին, հետևանքներին, բարելավման ուղիներին, ինչպես նաև մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Իսկ նախապես օրակարգում ընդգրկված Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի, ՀՀ կայուն զարգացման հայեցակարգի, «Կենդանի վերափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագծի, ՀՀ ինքնահարատ (կայուն) զարգացման ազգային խորհրդի (ԻԶԱԽ) գործունեության կազմակերպական խնդիրների հետ կապված հարցերը` ժամանակի սղության պատճառով, մասնակիցների համաձայնությամբ, կքննարկվեն խորհրդի հաջորդ նիստերում։
Երևան քաղաքի էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ իրենց զեկուցումներում «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն անդրադարձել են Երևան քաղաքի օդային և ջրային ավազանների, կանաչ գոտիների ներկա վիճակի, սեյսմիկ ռիսկի, բնակչության առողջության վրա Երևանի շրջակա միջավայրի ազդեցության, քաղաքի էկոլոգիական զարգացման հնարավոր սցենարների և այլ հարցերի վերլուծությանը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը ներկայացրել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված և արդեն իսկ որոշ չափով իրականացված միջոցառումները ևս։ Աղբահանության հարցի վերաբերյալ իրավիճակը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը։
Նիստի մասնակիցներն իրենց կարծիքներն ու տեսակետներն են արտահայտել զեկուցումներում բարձրացված խնդիրների շուրջ։
Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է ոչ միայն առկա հիմնախնդիրների համակողմանի վերլուծության, այլև դրանց լուծմանն ուղղված որոշակի առաջարկությունների ներկայացման կարևորությունը։ Նշելով, որ խորհրդի հաջորդ նիստը նվիրված է լինելու Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի քննարկմանը, նա հանձնարարել է զեկույցը պատրաստողներին` այդ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները նախապես տրամադրել խորհրդի անդամներին` դրանց շուրջ շահագրգիռ և արդյունավետ քննարկում կազմակերպելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ չնայած կատարված զգալի աշխատանքներին, մայրաքաղաքում դեռևս բազմաթիվ լրջագույն խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։ Նա համաձայնել է ՀԿ-ների ներկայացուցիչների և ԱԺ պատգամավորների այն կարծիքին, որ ոչ մի իրականացված աշխատանք չի կարող արժանանալ ժողովրդի դրական գնահատականին, քանի դեռ շրջապատում թեկուզև մեկ կամ մի քանի անընդունելի, անտրամաբանական և դատապարտելի երևույթներ կան։ Ըստ Տիգրան Սարգսյանի, գոյություն ունեցող խնդիրներին անպայման հարկավոր է հիմնավոր լուծումներ տալ, և ՀԿ-ները պետք է հնարավորինս օժանդակեն դրան։ Վարչապետը նաև առաջարկել է խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանին` մյուս ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ներկայացնել կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ հասարակական մոնիտորինգի հայեցակարգ, ինչը կօգնի նաև Ինքնահարատ (կայուն) զագացման ազգային խորհրդին` պարբերաբար քննարկել մոնիտորինգի արդյունքները, դրանք հրապարակել և առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ