Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 հունվարի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուքին։ Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ակտիվ համագործակցությունը։ Դեսպան Թոմաս Լուքը տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է իր երկրի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է քննարկել փոխգործակցության զարգացմանն ուղղված որոշակի ծրագրեր, Հայաստանի համար կարևոր ոլորտներում` ներկայացնել էստոնական փորձը։ Կարևորելով փոխայցելությունները, դեսպանն իր երկրի վարչապետի անունից Տիգրան Սարգսյանին հրավիրել է Էստոնիա` զարգացնելու երկու երկրների կառավարությունների միջև երկխոսությունը և քննարկելու փոխշահավետ ծրագրեր։
ՀՀ վարչապետը նշել է, թե կառավարությունը հետաքրքրված է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, էլ. հասարակության կայացման էստոնական առաջադեմ փորձով։ Ֆինանսական հատվածում ևս` արժեթղթերի շուկա, ֆինանսական վերահսկողություն, կենտրոնական դեպոզիտարիայի գործունեություն և այլն, Էստոնիան, հետաքրքիր մոդել է ներդրել, որն ըստ Տիգրան Սարգսյանի, նույնպես արժանի է ուսումնասիրման։ Նկատի առնելով, որ առաջիկայում սպասվում է Էստոնիայի արտգործնախարարի այցը, ՀՀ կառավարության ղեկավարը ցանկալի է համարել պատվիրակության կազմում կենսաթոշակային համակարգը ներկայացնող պաշտոնյայի ներկայությունը ևս, քանի որ Հայաստանում այդ համակարգի բարեփոխումները չափազանց կարևորվում են։
ՀՀ վարչապետը և դեսպան Թոմաս Լուքը, հայ-էստոնական առևտրատնտեսական հարաբերությունները և երկու երկրների միջև ներկայիս ապրանքաշրջանառության ծավալները համարել են անբավարար, նկատելով, որ այս ոլորտում զարգացման զգալի ներուժ գոյություն ունի։ Այդ ներուժի լիարժեք բացահայտման և միմյանց շուկաներին, ապրանքատեսականուն, պահանջարկին ծանոթանալու, գործարար կապերն ամրապնդելու տեսանկյունից կարևորվել է գործարար-համաժողովների անցկացումը։ Վարչապետն առաջարկել է նաև այդ նպատակով սերտորեն համագործակցել Զարգացման հայկական գործակալության հետ։
Դեսպանի խնդրանքով, Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2009թ. ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։ Էստոնիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է և կողմ է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու, խաղաղ ճանապարհով շուտափույթ լուծման հասնելու մոտեցմանը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ