հինգշաբթի, 29 հունվարի 2009
Հունվարի 30-ից սկսած, ՀՀ կառավարությունում ՀՀ նախարարները և ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2008թ. գործունեության հաշվետվությունները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքները և պատճառները, այդ թվում` ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 29-ի N1440-Ն և 2008թ. հուլիսի 24-ի N870-Ն որոշումներով հաստատված հավելվածներում ներառված միջոցառումների մասով։
Հանձնարարվել է նաև հաշվետվությունները հրապարակել նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում։