հինգշաբթի, 29 հունվարի 2009
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
Հունվարի 30-ին ՀՀ կառավարությունում նախատեսվում են`
ժամը 10։00-ին` ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի,
ժամը 14։00-ին` ՀՀ կրթության և գիտության նախարարի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի,
ժամը 16։00-ին` ՀՀ արդարադատության, սփյուռքի, արտակարգ իրավիճակների նախարարների հաշվետվությունները` իրենց ղեկավարած նախարարությունների և գերատեսչությունների 2008թ. գործունեության վերաբերյալ։
Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու հաշվետվությունների ընթացքը։