Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 հունվարի 2003

Այսօր ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է խորհրդի 2003 թ. առաջին նիստը, որին մասնակցել են ռոտացիոն կարգով ընդգրկված գործարար համայնքի 8 նոր անդամները։ Նիստին հրավիրվել են նաև Կենտրոնական բանկի նախագահը, քաղաքապետարանի, նախարարությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև Համաշխարհային բանկի, Եվրամիության ներկայացուցիչներ։ Քննարկվել են ԳԱԽ-ի նախորդ‘ 2002 թ. հոկտեմբերի 16-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ՀԲ-ի և ՀՀ կառավարության համագործակցությամբ կատարված «Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգիչ և վարչական ծախսերի հետազոտության երրորդ տարեկան հաշվետվությունը»։ Օրակարգի առաջին հար ցի վերաբերյալ խորհրդի քարտուղար, Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված 9 հանձնարարականները հիմնականում կատարվել են։ Մասնավորապես, 2002 թ. դեկտեմբերին կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից մշակվել, կառավարության հավանությանն արժանացել և ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով վերացվել են կառավարության 2001 թ. հուլիսի 31-ի համապատասխան որոշման և հիշյալ օրենքի միջև եղած հակասությունները։ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը ներկայացրել է Հայաստանում մասնավորեցման ամբողջ ընթացքում օտարերկրյա ներդրողների կողմից փոխադարձ պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկանքը, որը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուղարկվել է համապատասխան նախարարություններին և Երևանի քաղաքապետարանին‘ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ Զեկուցողը նշել է, որ ներկայումս պայմանագրերով ստանձնած պարտավորությունների մեծ մասը կատարման ընթացքի մեջ է։ Իրականացվել է նաև ԳԱԽ-ի 2002 թ. 9 ամիսների աշխատանքների հաշվետվության մասին հաղորդագրությունը մամուլում հրապարակելու հանձնարարականը։ Ըստ Վ.Մովսիսյանի, հաշվետու շրջանում տրված 3 հանձնարարականներ գտնվում են կատարման ընթացքի մեջ։ Դրանց լուծումները հիմնականում առնչվում են ԱԺ-ում համապատասխան օրենքների‘ մասնավորապես «Օտարերկրյա ներդրումների մասին», «Շահութահարկի մասին» օրենքների լրամշակմանն ու ընդունմանը։ Հաշվետու շրջանում չի կատարվել նախորդ նիստի 2 հանձնարարական, որոնք վերաբերում են ՀՀ կառավարության և «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի, «Էյ Փի Ջի Լաբս» ՍՊԸ-ի միջև փոխադարձ պարտավորությունների կատարումը բանակցությունների միջոցով լուծելու խնդրին։ Բանակցությունները շարունակվում են և, ըստ զեկուցողի, մոտ ժամանակում կկատարվեն նաև այդ հանձնարարականները։ Խորհրդի անդամները բավարար են գնահատել ներկայացված հաշվետվությունը։ Այնուհետև Համաշխարհային բանկի հետազոտության ծրագրի ղեկավար Արման Փորսուղյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգիչ և վարչական ծախսերի հետազոտության 3-րդ տարեկան (վերջնական) հաշվետվությունը»։ Հետազոտությունը ՀՀ կառավարությունն իրականացնում է ՀԲ-ի հետ համագործակցությամբ‘ մասնավոր ընկերությունների վրա պետական պահանջմունքների, գործառույթների և ինստիտուցիոնալ կարգավորումների ազդեցությունը գնահատելու նպատակով։ 5 մասերից բաղկացած հետազոտության մեջ‘ վերլուծությունների հիման վրա ներկայացվել են նաև հանրապետությունում գործարարության աջակցմանն ուղղված մի շարք առաջարկություններ։ Հաշվետվության քննարկման ժամանակ ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն պարոն Ռոբինսոնը շնորհավորել է կառավարության ղեկավարին անցած տարում ձեռք բերված տնտեսական հաջողությունների համար‘ նշելով, որ նկատելի առաջընթաց է արձանագրվել նաև գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։ Խորհրդի անդամ նախարարներն ու գործարար շրջանակների ներկայացուցիչները իրենց դիտողություններն են ներկայացրել հաշվետվության և արված առաջարկությունների վերաբերյալ։ Նրանք նշել են, որ առաջարկությունների մի զգալի մասն արդեն իսկ ընդգրկված է կառավարության գործունեության տարեկան ծրագրում։ Մյուսները կքննարկվեն‘ դրանց լուծման մեխանիզմներն առավել հստակեցնելու նպատակով։ Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ՀԲ-ի փորձագետների կողմից կատարված աշխատանքը։ Ըստ վարչապետի, դա ՀԲ-ի հետ կառավարության արդյունավետ համագործակցության ապացույցներից է։ Նա նշել է, որ հետազոտությունը հնարավորություն կտա ավելի ամբողջական պատկերացում կազմել հանրապետության գործարար միջավայրում տիրող իրավիճակի, դեռևս չլուծված խնդիրների վերաբերյալ‘ հետագայում միասնական ջանքերով դրանց լուծումները գտնելու համար։ Միաժամանակ, ըստ վարչապետի, գործարարները պետք է ջանան առավելագույնս օգտագործել ստեղծված բոլոր հնարավորությունները‘ իրենց հուզող խնդիրները կառավարությանը հասցնել նաև ոլորտի զարգացմանն աջակցելու կոչված գործարարների տարբեր միությունների, առևտրաարդյունաբերական պալատների և այլ կառույցների միջոցով։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ