Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հունվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հայ Ձմեռ պապ-2009» բարեգործական ֆիլմի պատրաստում», «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնանորոգման նախագծում», «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծածկված լողավազանի օդափոխության համակարգի բարելավում» և «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի կահավորում», «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2009-2013 թվականներին իրականացվող «Ազգաբնակչության առողջության պահպանման և բժշկասոցիալական ծրագրերի զարգացման աջակցություն» ծրագրերը։
«Հայ դպրոց» հիմնադրամի կողմից 2009-2010 թվականներին իրականացվող ծրագիրը (նախկին ծրագրի շարունակությունը), որի նպատակն է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներն ապահովել կահույքով։
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2009 թվականին իրականացվող ծրագիրը նպատակ ունի օգնելու փողոցում հայտնված երեխաներին և ծերերին, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ ու կարիքավոր ծերերին։
Հաստատվել է նաև «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Կարի մեքենաների ներմուծում և անհատույց բաշխում ուսումնական հաստատություններին ու հասարակական կազմակերպություններին» ծրագիրը
«Մանկական հանրապետական հիվանդանոցի հիմնական վերանորոգում և տեխնիկական հագեցում» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ապահովել Ստեփանակերտ քաղաքում մանկական հանրապետական հիվանդանոցի և պոլիկլինիկայի հիմնական վերանորոգման ու տեխնիկական հագեցման շրջանակներում պահուստային էներգասնուցումը, իսկ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրն ուղղված է իրենց խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպմանը սոցիալական պահանջմունքների, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերմանը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ