Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 31 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում շինարարության ոլորտի խնդիրներին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը, շինարարական ոլորտի այլ մասնագետներ ու մասնավոր հատվածի կազմակերպությունների ղեկավարներ։
Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ վերջին տարիների ընթացքում շինարարությունը եղել է հանրապետության տնտեսական աճի կարևորագույն շարժիչներից մեկը, որի ծավալն ու աճի տեմպերն էապես խթանել են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացումը։ Սակայն վերջին շրջանում ոլորտում անկում է նկատվում, ինչը, ըստ Տիգրան Սարգսյանի, պայմանավորված է ներդրումների ծավալների կրճատմամբ, որն, իր հերթին, Հայաստանի տնտեսական գործընթացների վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքն է։ Ստեղծված պայմաններում վարչապետը կարևորել է պետության դերակատարությունը, պետության վարած քաղաքականությունը` տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։ Նա նշել է, որ շինարարության ոլորտն այսօր էլ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ոլորտի կարողությունները։
«Մեր ռազմավարությունն այս իրավիճակում բավականին պարզ և հասկանալի ռազմավարություն է. պետությունը պետք ավելացնի իր ծախսերը` նպատակ ունենալով ստեղծել նոր աշխատատեղեր։ Այս ծախսերը, որ մենք ավելացնում ենք, պետք է արդարացնեն իրենց, որովհետև պետությունն իրավունք չունի ներդրումներ կատարել ռիսկային ոլորտներում։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը` ամենաարդյունավետ և իրեն արդարացնող ծախսեր համարվում են ենթակառուցվածքների վրա կատարվող ծախսերը։ Դա` ճանապարհաշինությունն է, ոռոգման համակարգը, խմելու ջուրը, գյուղատնտեսության ոլորտում ենթակառուցվածքների ձևավորումը և շինարարությունը»,- նշել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն արդեն իսկ ծրագրավորել է 250 մլն ԱՄՆ դոլարի շինարարություն իրականացնել միայն աղետի գոտում։ Ըստ նրա, դա բավականին մեծ ծավալ է և ենթադրում է, որ շինարարական հզորությունները կօգտագործվեն աղետի գոտու վերականգնման աշխատանքներում։ Միաժամանակ, վարչապետի կարծիքով, դա դեռ բավարար չէ, անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել մասնավոր ներդրումների հնարավորություններին։ Դիմելով շինարարության ոլորտի մասնագետներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, կառավարության ղեկավարն ասել է. «Ձեզանից լավ ոչ ոք չի կարող գնահատել, թե ինչպիսի՞ն են սպասումներն այս ոլորտում, ի՞նչ գնահատականներ, ի՞նչ կանխատեսումներ ունեք։ Միևնույն ժամանակ, մեզ հետաքրքիր է ձեր կարծիքը, թե ի՞նչ համատեղ միջոցառումներ պետք է իրականացնենք` մեղմելու այն բացասական հետևանքները, որ բերում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը»։
ՀՀ քաղաքաշինության նախարարը և էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը ներկայացրել են շինարարության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ իրենց վերլուծությունն ու առաջարկությունները։ Այնուհետ, լսել են մասնավոր հատվածի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։ Նրանք, հատկապես, առանձնացրել են շինարարության նախագծման, փորձագիտության, լիցենզավորման փուլերում առկա խնդիրները, որակյալ կադրերի նվազման, շինարարական նոր տեխնիկայի ձեռքբերման կամ եղած պարկի վերազինման, վարկավորման գործում հանդիպող դժվարությունները, առանձին խնդիրների լուծման նպատակով բարձրացրել` օրենսդրության կատարելագործման անհրաժեշտության և այլ հարցեր։
Խորհրդակցության ավարտին վարչապետն ամփոփել է քննարկման արդյունքները և տվել հանձնարարականներ։ Նա, մասնավորապես, նշել է, թե ներկայացված վիճակը վկայում է այն մասին, որ շինարարության ոլորտի զարգացման ծրագիր, որտեղ նշված բոլոր հիմնախնդիրների պատասխանները պարունակվեն, գոյություն չունի, ոլորտի մասնագիտական կարողություններն անբավարար են, վերապատրաստման ծրագրերի իրականացման խնդիր կա, որը հնարավոր է լուծել միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության ծրագրերի միջոցով։ Այդ ռեսուրսները նրանք պատրաստ են տրամադրել։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարներին` ամփոփ ներկայացնել, թե ինչպիսի՞ տեխնիկական օժանդակություն է անհրաժեշտ ոլորտի զարգացումը խթանելու համար, որը հիմք կդառնա նաև շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ այդ հարցով բանակցությունների համար։
Մեկ այլ հանձնարարականի համաձայն, վերոնշյալ նախարարները, խորհրդակցության մասնակից մասնագետների, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, պետք է մշակեն և ներկայացնեն շինարարության ոլորտի զարգացման ծրագիր։ Վարչապետը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին խնդրել է ակտիվ մասնակցել այդ աշխատանքին և դառնալ կառավարության գործընկերը` ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ