Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 հունվարի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պրն Լուժկովի այցը մեր երկրի մայրաքաղաք, ՀՀ վարչապետը նշել է, որ այն ոչ միայն Երևանի և Մոսկվայի, այլ ընդհանրապես վերջին շրջանում մեծ զարգացում ապրող հայ-ռուսական հարաբերությունների և համագործակցության սերտացմանն ուղղված քայլ է։ Ընդգծելով, որ երկու պետությունների իշխանությունների կողմից բազմիցս փաստվել է ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը։ ՀՀ կառավարության ղեկավարը ուրախությամբ է նկատել, որ Մոսկվայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև մոսկվայաբնակ մեր հայրենակիցները, որոնք իբրև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իրենց գնահատելի ներդրումն ունեն այդ երկրի հասարակական- քաղաքական և տնտեսական կյանքում։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Լուժկովին‘ Երևանի սլավոնական համալսարանին ցուցաբեցած աջակցության և մշտական հոգացության համար, նշելով, որ ՀՀ կառավարությունը ևս պետբյուջեում բուհի համար որոշակի միջոցներ է նախատեսել, և այդ մոտեցումը պահպանվելու է։ Վարչապետը հույս է հայտնել, որ այցի շրջանակներում Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի միջև ստորագրված համաձայնագրի դրույթները կարճ ժամկետում կյանքի կկոչվեն։ Անդրանիկ Մարգարյանը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս հնարավորինս նպաստել և աջակցել համագործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերին։ Մոսկվայի քաղաքապետը հանդիպման ժամանակ ափսոսանքով է նշել, որ այցը կարճատև է և ավելացրել, որ այդուհանդերձ, աշխատել են ոչ մի րոպե չկորցնել ու հնարավորինս արդյունավետ աշխատել։ Յուրի Լուժկովն անդրադարձել է համագործակցությանն ուղղված մի քանի ծրագրերի, որոնք ՀՀ վարչապետը ընդունելի համարելով‘ նշել է, թե դրանք համատեղ, աշխատանքային կարգով կքննարկվեն և կորոշակիացվեն անելիքները։ Անդրադարձ է եղել մասնավորապես մոլիբդենային հանքանյութից ռենիումի կորզման, վերամշակման հարցում փոխշահավետ գործակցությանը, վերջերս Մոսկվայի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում բացված Հայաստանի սրահի գործունեությունն ակտիվացնելուն, երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության ուղիների լիարժեք օգտագործմանը խոչընդոտող խնդիրների լուծման հնարավորություններին, ինչպես նաև Ծաղկաձորի սպորտային համալիրի զարգացման նպատակով ներդրումներ կատարելու ռուսական կողմի առաջարկին։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ