Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 փետրվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, «Գրանդ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասին։
Ողջունելով «Ֆրանս Տելեկոմ»-ի մուտքը Հայաստան, վարչապետը նշել է, որ մեր երկրում վաղուց էր հասունացել հեռահաղորդակցման ոլորտում ևս մեկ լուրջ ընկերության գործունեության անհրաժեշտությունը։
Պարոն Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ անցկացնելու, ինչպես նաև Հայաստանում գործարարության համար գործունեության բարենպաստ պայմանների ապահովման համար։ Ներկայացնելով հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմի» գործունեությունը, պարոն Դյութուան նշել է, որ «Օրանժ Արմենիան» դեռևս ձևավորման փուլում է և մտադիր է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ ու այդ ժամկետում սկսել գործունեությունը։ Նա տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է ևս 70 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել, նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում` ընդգրկելով ազգաբնակչության հնարավորինս լայն շրջանակներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ֆրանս Տելեկոմի» մուտքը հայաստանյան շուկա կարևորել է մի քանի տեսանկյունից։ Ըստ նրա, նախ ավելանում է մրցակցությունը հեռահաղորդակցման ոլորտում, որի արդյունքում շահելու են սպառողները, ինչը նաև նշանակում է նոր ներդրումներ ու նոր աշխատատեղեր։ Այդ հանգամանքը կառավարության ղեկավարի խոսքով, առավել կարևոր է ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Տիգրան Սարգսյանի համոզմամբ, «Օրանժ Արմենիան» իր հետ Հայաստան է բերելու նոր բիզնես մշակույթ։ Ըստ կառավարության ղեկավարի, ընկերության գործունեությունը, այդ ամենի արդյունքում, կնպաստի նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերությանը` մեր երկրում նրա գործունեության մեջ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ