Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 փետրվարի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը` դիտորդի կարգավիճակով։
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի աուդիտի պլանը, ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի երկրորդ փուլի իրականացման նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը և «Վարկային ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը» ուղեցույցը, ընթացիկ այլ հարցեր։
Վերոհիշյալ աուդիտի պլանի վերաբերյալ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ փաստաթուղթը ներկայացնում է այն պահանջները, որոնց առկայության դեպքում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից (ՀՄԿ) ֆինանսավորում ստացած կազմակերպությունները պետք է ենթարկվեն անկախ աուդիտի։ Մինչ օրս իրականացվել է 2006թ. հոկտեմբերից մինչև 2008թ. դեկտեմբեր ծրագրի ֆինանսական աուդիտ։ Նշված աուդիտի պլանը թույլ կտա շարունակել աուդիտի իրականացումը մինչև ծրագրի ավարտը։
Օրակարգի հաջորդ հարցի կապակցությամբ, Արա Հովսեփյանը տեղեկացրել է, որ «ՀՄԿ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2008թ. դեկտեմբերի 10-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն, ուսումնասիրվել է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը։ Ըստ գլխավոր գործադիր տնօրենի, արդյունքում վերանայվել է Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ծրագրի իրականացման «Ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը» փաստաթուղթը` ծրագրին տալով առանձնահատուկ առաքելություն և վարկերի տրամադրումն ուղղորդելով միայն Ջրից դեպի շուկա ծրագրի նպատակների իրագործմանը։ Խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում Տեխնիկական վերահսկողության իրականացման պայմանագրի նախագիծը, «Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծում» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից 2008թ. դեկտեմբերի 10-ին հաստատված գնումների պլանում կատարված փոփոխությունները ևս։
Նիստում խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ, ըստ որի հիշյալ ենթածրագրի շրջանակներում արդեն իսկ ավարտվել են Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոմոբիլային ճանապարհի 24.48 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածների վերականգնման շինարարական պայմանագրերով նախատեսված աշխատանքները։ Նշվել է, որ կապալառու «Դորոժնիկ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներն իրականացրել է նախատեսված ժամկետից` 2008թ. դեկտեմբերի 15-ից, 10 օր շուտ և պայմանագրային արժեքի դիմաց` շուրջ 48,5 մլն դրամ խնայողությամբ։


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ