շաբաթ, 7 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում կազմակերպված սիրո արագահաս բարեխոս Սբ.Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին, այդ թվում` Արարատյան Հայրապետական թեմի և Նկարիչների միության հոգաբարձուների խորհրդի կազմակերպած երիտասարդ ստեղծագործողների հանրապետական առաջին ցուցահանդեսին, որն անցկացվել է Նկարիչների միության ցուցասրահում։ Վարչապետը, տոնի կապակցությամբ իր բարեմաղթանքներն է հղել երիտասարդներին։ Ավելի ուշ, Տիգրան Սարգսյանը կմասնակցի «Սիրահարների զբոսայգում» կազմակերպված տոնախմբությանը։