ուրբաթ, 20 փետրվարի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում գործող Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն։ Վարչապետը շրջել է տարածաշրջանային նշանակության արևմտյան տիպի կրթական այս հաստատությունում, ծանոթացել կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, հետաքրքրվել, թե որքանո՞վ կենտրոնն իր կարողություններով կարող է նպաստել հանրապետության ագրոպարենային համալիրում ձեռներեցության զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրերի փորձաքննությանը, մասնագիտական ինչպիսի՞ հնարավորություններ ունի անհրաժեշտ հետազոտական աշխատանքների իրականացման համար և այլն։
Շրջայցից հետո, Տիգրան Սարգսյանը կենտրոնում խորհրդակցություն է անցկացրել այս և կրթական հաստատության գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։