Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 փետրվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Երկուստեք նշվել է, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման մթնոլորտում, և կան բոլոր նախադրյալներն ու հիմքերը Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են նաև Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի օրակարգում, իրականացվեն` ընդլայնելով երկու երկրների միջև համագործակցությունն ու սերտացնելով հարաբերությունները։ Վրաստանի արտգործնախարարը և ՀՀ վարչապետն անդրադարձել են էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի, գյուղատնտեսության, մաքսային և այլ ոլորտներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությանն ու նախատեսվող ծրագրերին։ Մասնավորապես, կարևորվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կառուցվելիք Երևան-Գյումրի-Բավրա-Նինոծմինդա-Ախալցխա-Շուախեվի-Բաթումի ավտոճանապարհի կառուցումը։ Արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն իր երկրի համար ևս այս ճանապարհը համարել է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական նշանակության ճանապարհ, վստահեցնելով, որ Վրաստան վերադառնալուց հետո այս հարցով կզրուցի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ, որպեսզի վրացական կողմն իր մասով առավելագույնս արագացնի գործընթացը։ Վրաստանի արտգործնախարարը խոստացել է հայ-վրացական մաքսակետում առաջացող խնդիրները ևս ուշադրության կենտրոնում պահել, ինչը ե՛ւ ՀՀ քաղաքացիների, ե՛ւ գործարարների համար կդյուրինացնի սահմանի հատումը։
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը, հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանում տնտեսական վիճակը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները։ Անդրադարձ է եղել նաև ջավախահայ որոշ գործիչների ձերբակալության խնդրին։ Արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն նշել է, որ դա Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունի, որպես Վրաստանի քաղաքացիներ` ձերբակալվածների իրավունքները օրենքի սահմաններում պաշտպանված են, նրանք ունեն իրենց փաստաբանները, և մինչև դատը ոչ ոք չի կարող այդ կապակցությամբ մեկնաբանություններ անել։
Նախարար Վաշաձեն ՀՀ վարչապետին է փոխանցել իր երկրի վարչապետ Ն. Գիլաուրիի ջերմ ողջույններն ու վարչապետ Տ. Սարգսյանին հարմար ժամկետում Վրաստան այցելելու հրավերը, որը շնորհակալությամբ ընդունվել է։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ