Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 փետրվարի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ նիստն սկսելը, վարչապետը տեղեկացրել է, որ այսօր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի հետ քննարկել է պետական բյուջեի կատարման արդյունավետության խնդիրները և կառավարության անդամների ուշադրությունն է հրավիրել դրանցից երկուսի վրա. «Առաջինը` դեռևս կատարված չեն օրենքով սահմանված պահանջները, այն է` Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված եզրակացությունների գրավոր պատասխանները, բոլոր գերատեսչությունները պետք է ներկայացնեն Վերահսկիչ պալատ»,- ասել է Տիգրան Սարգսյանը` նշելով, որ այսօր այդ հանձնարարականը գրավոր կտրվի բոլոր գերատեսչություններին, որպեսզի օրենքի պահանջները հստակ կատարվեն։ Հանձնարարականի կատարման համար տրվել է մեկ շաբաթ ժամկետ։
Երկրորդ խնդիրը, որ վարչապետը ներկայացրել է կառավարության անդամների ուշադրությանը, վերաբերել է 2008թ. ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ եկած պետական բյուջեի ծախսերի արդյունավետության ապահովմանը. «Ես խնդրել եմ Վերահսկիչ պալատի նախագահին, որ մեզ օգնի իրականացնելու ռիսկերի վրա հիմնված ծախսերի արդյունավետության վերահսկողություն, և իրենց կողմից կատարված աշխատանքներն այս տեսակետից կարող են էապես օգնել մեզ` ճիշտ ծախսային քաղաքականություն իրականացնելու 2009թ.։ Մենք ունենք լուրջ ռեզերվներ, և մեր ծախսերը կարող են շատ ավելի արդյունավետ լինել։ Վերահսկիչ պալատի նախագահը մեզ կներկայացնի այն ոլորտները, որտեղ իրենց ստուգումների արդյունքներում այդ ռիսկերը չափազանց բարձր են եղել, և եթե այդ ոլորտներում ռիսկայնությունը պահպանվելու է բարձր մակարդակի վրա, մենք ուղղակի հրաժարվելու ենք այդ ծախսերից։ Նամանավանդ, եթե գերատեսչությունները Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներից հետո, իրենց համար դասեր չեն քաղել։ Նշանակում է` նման ծախսեր ուղղակի պետք չէ անել, և մենք այդ տեսակետից կարող ենք ձևավորել լուրջ խնայողություններ 2009թ. բյուջեի մասով», - նշել է վարչապետը։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի Սարի Թաղի 18-րդ փողոցի սողանքային գոտում գտնվող և սողանքի հետևանքով վթարային դարձած տասը բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման մասին։ Որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 33, 35, 37, 39 և 41 հասցեներում սողանքի հետևանքով վթարային ու բնակության համար ոչ պիտանի դարձած տասը բնակելի տներից վերաբնակեցման ենթակա անձանց ցուցակը։ Որոշման համաձայն, համապատասխան հավելվածում ընդգրկված անձանց բնակարանային խնդիրները պետք է լուծվեն Երևանի քաղաքապետարանին ՀՀ 2009-2011թթ. պետական բյուջեներով նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարանների հատկացմամբ` սողանքային գոտում գտնվող բնակելի տներն անհապաղ ազատելու և բնակարան ստացողների միջոցներով քանդելու պայմանով։ Սահմանվել է, որ որոշման հավելվածում ընդգրկված անձանց բնակարանները հանձնվում են Երևանի քաղաքապետի և բնակարան ստացող անձի միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա։ Ընդ որում` սեփականատերերին` սեփականության իրավունքով, նախկինում զբաղեցրած բնակելի տան (սենյակների թվով) չափին համապատասխան` անշարժ գույքի (այդ թվում` հողամասի) փոխանակման մասին պայմանագրի հիման վրա։ Պետական կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններում բնակվող անձանց` վարձակալության, առանց մասնավորեցման իրավունքի` ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N309-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով ընտանիքներին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս` վարձակալության պայմանագրի հիման վրա։ Որոշման համաձայն, նորակառույց շենքերի կառուցվածքում 4 սենյականոց բնակարանների բացակայության դեպքում, 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 և 2-սենյականոց բնակարաններ։ Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց հետ կնքվող պայմանագրերում սահմանել կողմերի պարտավորությունները, իրավունքները, բնակարանների հատկացման և բնակարան ստացողների միջոցներով վթարային բնակելի տների քանդման ժամկետները, իսկ վարձակալության պայմանագրերում նախատեսել նաև դրույթ վարձավճարի չափի վերաբերյալ։
Նիստում կառավարությունը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ (ՌՈՒՀ) ուսման ու ծառայության կամ այլ պետություններ ծառայության գործուղված ՀՀ զինված ուժերի զինծառայողների դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների վերաբերյալ։ Որոշմամբ նախատեսվում է բարձրացնել ինչպես ծառայության, այնպես էլ ուսման գործուղված ՀՀ ԶՈԻ զինծառայողների վարձատրությունը։ Մասնավորապես, ՌԴ-ի և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների սպա-ունկնդիրների պաշտոնային դրույքաչափը սահմանվել է ամսական 92.100 դրամ, հիշյալ հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ սպաների պաշտոնային դրույքաչափը` ամսական 67.500 դրամ, իսկ ենթասպաների, պայմանագրային զինվորական ծառայություն ունեցող սերժանտների ու շարքայինների պաշտոնային դրույքաչափը` ամսական 61.400 դրամ։ ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ զինծառայողների կրթաթոշակը սահմանվել է ամսական 10.000, իսկ մինչև 2005թ. սեպտեմբերի 1-ն ընդունված կուրսանտներինը` ամսական 38.350 դրամ, այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ զինծառայողների կրթաթոշակը` ամսական 50.000 դրամ։ ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված զինծառայողների պաշտոնային դրույքաչափը սահմանվել է ամսական 153.400 դրամ։ Որոշման համաձայն, պահպանվում են ՌԴ-ի և այլ պետությունների ՌՈՒՀ-երի սպա-ունկնդիր, ուսման ու ծառայության գործուղված զինծառայողների ամսական դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումները։ Դա հնարավորություն կտա համապատասխան զինծառայողների ֆինանսավորումը հասցնել այն մակարդակի, որ նրանք կարողանան հոգալ թե՛ սեփական, և թե՛ իրենց ընտանիքի անդամների պահանջմունքները։ Որոշմամբ սահմանվում են նաև «ՌՈԻՀ-երի սպա-ունկնդիր», «ՌՈԻՀ-երի կուրսանտ», «ՌՈՒՀ-եր ուսման գործուղված», «ՌՈՒՀ-եր ծառայության գործուղված» հասկացությունները, որոնք մինչ այդ իրավական որևէ ակտով ամրագրված չեն եղել։ Սահմանվել է, որ որոշման գործողությունը տարածվում է 2009թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. մարտի 30-ի N191 համապատասխան որոշումը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N228-Ն որոշման մեջ։ Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 15-ի N653 որոշմամբ, հաշվի առնելով 2008թ. հունիսի 26-ի «Փակ բաժնետիրական ընկերության ստեղծմանը մասնակցելու մասին» N234-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները, ինչպես նաև ընդերքօգտագործման օրենսդրության փոփոխությունների գործընթացը։ Մասնավորապես, որոշման 4-րդ կետը շարադրվել է նոր խմբագրմամբ, ըստ որի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2010թ. դեկտեմբերի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել թաղման ենթակա ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների` ՀՀ տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզը` համապատասխան կոորդինատային ցանցով և ըստ թափոնի տեսակի` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումը։
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2009թ. պետական պատվերի մասին»։ Սահմանվել է, որ «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան ծրագրով ամրագրված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 680 հատուկ ծառայողի վերապատրաստման և 700 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություն։ Որպես վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք, մեկ վերապատրաստվողի վերապատրաստման մեկ ժամվա արժեքը 2009թ. համար սահմանվել է 1830 դրամ, իսկ որպես հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուսուցման մեկ ժամվա արժեքը 2009թ. համար` 1901 դրամ։
Այլ որոշումներով սահմանվել է, որ «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացված ՀՀ դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների, իսկ ՀՀ դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները` ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ստացված ՀՀ դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա։ Որոշումների համաձայն, փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2009թ. համար սահմանվել է 458 դրամ, ինչպես նաև փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը` ըստ համապատասխան հավելվածում նշված փորձաքննությունների տեսակների։ Որոշումների համաձայն, 2009թ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու են փոփոխելու սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ՀՀ դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում հավելվածում նախատեսվածին։ Սահմանվել է նաև, որ որոշումների գործողությունը տարածվում է 2009թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության, ՀՀ կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև «առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ դատական օրենսգրքին համապատասխան, գործադիրը 2009թ. իր պահուստային ֆոնդից 156 մլն 754.3 հազար դրամ է հատկացրել ՀՀ դատական դեպարտամենտին` ՀՀ վճռաբեկ դատարանում նշանակված դատավորների աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով։
Նիստում որոշվել է նաև մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների, օդանավերի վերգետնյա, աերոնավիգացիոն, ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց 2008թ. 3-րդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով, ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 143.6 հազար դրամ` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ՓԲԸ-ի գծով։ Հատկացվել է ևս 8126.43 եվրոյին համարժեք դրամ, որից` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գծով 5147.95 եվրոյին, «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի գծով` 2978.48 եվրոյին համարժեք դրամ։ Հատկացվել է նաև 9220.65 ԱՄն դոլարին համարժեք դրամ, որից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գծով` 4580.15 ԱՄՆ դոլարին, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ՓԲԸ-ի գծով` 4640.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է օրենքով սահմանել, որ Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը միաժամանակ կարող է նշանակվել հանրապետական գործադիր մարմնի` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։ Օրենքի ընդունմամբ կբարձրանա Հայաստանի փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունը, կակտիվանա համակարգի բարեփոխումների գործընթացը։
Նիստում կառավարությունը հաստատել է ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2009թ. ծրագիրը։ Որոշումն ընդունվել է ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Սահմանվել է, որ որոշման հավելվածի համապատասխան բաժնում նշված գումարները ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` նշված հավելվածով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է նաև Թռչնագրիպի հակազդման ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի 2009թ. հունվարի 19-ին հավանության արժանացած «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի ք. Երևան, Էրեբունի փողոց, N12 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Արարատշին» ԲԲԸ-ին։
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից տնօրինվող` որոշման հավելվածում նշված ավտոմեքենաները նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ԼՂՀ ոստիկանության գործունեությանն աջակցելու նպատակով։ Որոշումն ընդունվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ոստիկանության առաջարկությունը։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2008թ նոյեմբերի 6-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության ընթացքում` 2008թ. նոյեմբերի 1-ից մինչև 2009թ. ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N1285-Ն որոշման մեջ` նշված ցանկի 9-րդ կետը շարադրելով նոր խմբագրմամբ։ Հաշվի առնելով աշխարհում ստեղծված ֆինանսական իրավիճակը` 9-րդ կետով նախատեսված «Վերարտադրողական առողջության բարեփոխումների ժամանակակից մոտեցումները» խորագրով գիտաժողովի, դեղ արտադրող, ներմուծող և արտահանող կազմակերպությունների խորհրդաժողով ու դրանց զուգահեռ ՍԾՏՀ անդամ երկրների դեղագործական արտադրանքը ներկայացնող ցուցահանդեսի փոխարեն, որոշվել է Երևան քաղաքում անցկացնել «Վերարտադրողական առողջության բարելավման ժամանակակից մոտեցումները» խորագրով գիտաժողով և վերարտադրողական առողջության ոլորտում օգտագործվող ժամանակակից դեղերի ցուցահանդես։
Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N895 որոշման մեջ` այն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթներին, մասնավորապես, օրենքում 2008թ. դեկտեմբերի 26-ին ընդունված ՀՀ օրենքով կատարված փոփոխությանը համապատասխանեցնելու նպատակով։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. հուլիսի 21-ից։
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Այվազովսկի 4/2 հասցեում գտնվող 3600քմ մակերեսով մետաղյա իրերի պահեստը, 74.7քմ մակերեսով կշեռքը և գույքը` 51 մլն 59 հազար դրամ գնահատված արժեքով, մասնավորեցնել մրցույթով։ Որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մրցույթով օտարել նաև իր տնօրինության Երևան քաղաքի Բաբաջանյան 9/1 հասցեում գտնվող 150.7 քմ մակերեսով, 17 մլն 903 հազար դրամ գնահատված արժեքով կաթսայատան շենքը։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Գավառ քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 6 մլն 31.5 հազար դրամն ուղղել Գավառ քաղաքի Ազատության փողոցի գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը։


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ