Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 28 փետրվարի 2009


Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա` քննարկելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը: Բանակցությունների շարքն սկսվեց ՌԴ Կենտրոնական Բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ հանդիպումից: Կողմերը քննարկեցին ֆինանսական կայունություն ապահովելու ուղղությամբ ՌԴ Կենտրոնական Բանկի քայլերը և մտքեր փոխանակեցին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելու նպատակով երկու երկրներում ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Հանդիպման առանցքային թեմաներից էր նաև Հայաստանի իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորումը Միջպետական բանկի կողմից: 


Այնուհետև երկու պետությունների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Տիգրան Սարգսյանն ու Իգոր Լևիտինը փակ հանդիպման ընթացքում քննարկեցին գործակցության ավանդական ոլորտներին վերաբերող հարցերը, մասնավորապես` էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում ձեռնարկվող քայլերի ընթացքը, ժամկետները, ընթացիկ խնդիրները:


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կայացավ սպասված հանդիպումը գործարարների հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ ներկայացավ «Հայաստան – ապագայի ռազմավարությունը» զեկույցով, որի թեզերն ու գաղափարները հայ և ռուս գործարարները մեծ հետաքրքրությամբ ընդունեցին և հավանության արժանացրին: Անգամ ազգությամբ ռուս գիտնական Վորոնցովը, որը սերտ համագործակցել է հայ ինժեներների հետ Երևանի ճանապարհաշինության ոլորտում, ակնարկեց. «Ես ազգությամբ ռուս եմ, սակայն հայկական աշխարհի քաղաքացի»: Գործարարները հետաքրքրվել են տարբեր բնագավառներին առնչվող խնդիրներով` էներգետիկ ոլորտի բարեփոխումներից մինչև ենթակառուցվածքների զարգացում, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցություն, արտադրության խթանում և տուրիզմի զարգացում հայկական աշխարհում: Տիգրան Սարգսյանն առաջարկել է սերտ համագործակցել Գործարարության աջակցման խորհրդի, Ծրագրերի իրականացման գործակալության, Օպերատիվ շտաբի և Զարգացման հայկական գործակալության հետ:


Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ առանձնազրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման առնչությամբ և քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ չնայած համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեծությանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով և կազմել է 900 մլն ԱՄՆ դոլար: Ռուսաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ Դավոսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի տնտեսությանն աջակցելու ռուսական կողմի ծրագրերը: Այդ օժանդակությունը շուտով կարտահայտվի ՌԴ կողմից Հայաստանին տրամադրվող կայունացնող վարկով, որի չափն է 500 մլն ԱՄՆ դոլար: Տիգրան Սարգսյանը ՌԴ իր պաշտոնակցին հրավիրել է Հայաստան և Վլադիմիր Պուտինը ընդունել է հրավերը, հայտնելով, որ ՌԴ երկու փոխվարչապետները, այդ թվում տարածքային զարգացման նախարար Դմիտրի Կոզակը տնտեսական գործակցության նոր էտապին անցնելու կապակցությամբ ևս կայցելեն Հայաստան:     
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ