Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 փետրվարի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նիստի օրակարգում ներառված էին շուրջ երեք տասնյակ հարցեր։ Դրանցից գործադիրը քննարկեց և որոշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության Հրազդան քաղաքի թիվ 67 արհեստագործական ավագ դպրոցի հանրակացարանային մասնաշենքը‘ 8 մլն 134 հազար 819 դրամ հաշվեկշռային արժեքով հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը‘ Հրազդանի տարածաշրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքներին հատկացնելու նպատակով։ Որոշմամբ հանձնարարվեց‘ սահմանված կարգով միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներով վերակառուցումից հետո, նշված շենքի բնակելի մակերեսի 10 տոկոսը հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը‘ Հրազդանի թիվ 67 արհեստագործական ավագ դպրոցի կարիքավոր աշխատողներին տրամադրելու համար։ Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, կառավարությունը որոշեց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների համար պարենային բավարարման գումարի չափը սահմանել ամսական 10 հազար դրամ։ Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որով մինչև «Բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտների կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, ջրային օրենսգրքով սահմանված որոշ իրավասություններ վերապահվում են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտների կարգավորող հանձնաժողովին։ Որոշման նպատակը‘ ջրի ոլորտի հարաբերություններում սակագնային քաղաքականության սահմանման և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացի կարգավորումն է։ Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց նաև «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին‘ բույսերի սորտերի սելեկցիոն նվաճումների ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունների սահմանման մեջ ներառելով նաև կենդանիների ցեղերը։ Փոփոխությունը հնարավորություն կընձեռի սելեկցիոն նվաճման տեսանկյունից միևնույն հարթության վրա դիտարկել բույսերի սորտերը և կենդանիների ցեղերը, ինչը համապատասխանում է միջազգային նմանատիպ օրենքների դրույթներին։ Հավանություն տալով մեկ այլ‘ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, կառավարությունը որոշեց օտարերկրյա ներդրողի և Հայաստանի Հանրապետության միջև ծագած վեճերի լուծման այլ կարգ նախատեսել ՀՀ միջկառավարական միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգը արագացնելու համար։ Գործադիրը թույլատրեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմին‘ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ։ Որոշման նպատակը‘ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից արդյունաբերական սեփականության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է։ Մեկ այլ որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի տնօրինության թիվ 122 միջնակարգ դպրոցի երկրորդ մասնաշենքը‘ 1300 քմ ընդհանուր մակերեսով, 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին։ Որոշման նպատակը‘ ՀՀ կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպման արդիականացումն է։ Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 20-ի N1009-Ն որոշման մեջ, գործադիրը որոշեց «Արտաշատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ևս ներառել ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ցանկում։ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց ստեղծել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։ Հաստատվեցին կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվեց նաև ՀՀ ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը։ Առանձին որոշումներով գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության ճարտարապետության և շինարարության գործերով կոմիտեի միջև Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության լիցենզավորվող մարմինների կողմից տրված շինարարական գործունեություն իրականացնելու լիցենզիաների փոխադարձ ճանաչման մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջև ռազմական տեղագրության, քարտեզագրության և գեոդեզիայի բնագավառում համագործակցության մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Համաձայնություն տրվեց նաև «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների շահերի պաշտպանության մասին» թիվ 173, «Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին» թիվ 18 միջազգային կոնվենցիաներին միանալու առաջարկություններին։ Նիստում հատատվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման։
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ