Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 մարտի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում գրանցված և երկրաբանահետախուզական գործունեությամբ զբաղվող «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանին, ընկերության բաժնետերեր` աշխարհում խոշոր ոսկի արտադրող, ԱՄՆ-ում գրանցված «Newmont Mining Corporation» ընկերության Եվրոպայի, Աֆրիկայի և Ավստրալիայի տարածաշրջանային տնօրեն Բրայեն Լևետին և ՀԲ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Երևանյան գրասենյակի ղեկավար Ներսես Կարամանուկյանին։
«Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրենը և ընկերության բաժնետերերի ներկայացուցիչները վարչապետին ներկայացրել են 2006թ.-ից Հայաստանում «Գեոթիմ»-ի իրականացրած գործունեությունը, մասնավորապես, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կատարած աշխատանքները, առաջիկա ծրագրերը։ Նրանք նշել են, որ 2006-2008թթ. ընթացքում իրականացված երկրաբանական աշխատանքների արդյունքում Հայաստանում հայտնաբերվել և հետախուզվել է նոր տիպի Ամուլսարի (Վայոց Ձոր) ոսկու հանքավայր, որն ունի մեծ ներուժ և շահագործման լավ հեռանկարներ։ «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ հանքավայրի արդյունահանման համապատասխան լիցենզիա ստանալու դեպքում, հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսվում է մեծ ծավալի ներդրումներ կատարել։ Բրայեն Լևետը և Ներսես Կարամանուկյանն ընդգծել են, որ ներդրումային ծրագրերում առավելագույնս հաշվի է առնվել նաև մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, բնապահպանական խնդիրների լուծումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է «Գեոթիմ» ընկերության և նրա բաժնետեր գործընկերների կողմից մինչ այժմ իրականացված գործունեությունն ու Հայաստանում նոր հայտնաբերված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախաձեռնությունը և հաջողություն մաղթել նրանց` առաջիկա ծրագրերի իրականացման գործում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ