ուրբաթ, 20 մարտի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը։Հանձնաժողովը քննարկել և հաստատվել է մեկ բարեգործական ծրագիր` «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից 2009-2014 թվականներին իրականացվող ծրագրի նպատակն է 10 մարզերում գտնվող ուսումնարանների և քոլեջների շենքերի տանիքների, ջեռուցման համակարգերի, սանհանգույցների վերանորոգումը, մասնագիտական արհեստանոցների վերանորոգումն ու կահավորումը, ինչպես նաև առարկայական ու մշակութային միջոցառումների կազմակերպումը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։