Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 մարտի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Գործադիրը հաստատեց ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակությանը ծանուցման և հրապարակայնության կարգը։ Դրա համաձայն, ծանուցման ենթակա են ջրի ազգային քաղաքականությունը, ազգային ծրագիրը, ջրերի ստանդարտները, ջրավազանային կառավարման պլաններն ու ջրօգտագործման թույլտվությունները։ Ըստ կարգի, ծանուցման համար տեղեկատվության միջոց կարող են ծառայել 1000 և ավելի տպաքանակ ունեցող տպագիր միջոցները։ Հասարակայնության կարծիքի ստացման վերջնաժամկետ է սահմանվում ծանուցման հրապարակման օրվանից սկսած 10-օրյա ժամկետը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին նաև ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և օրինակելի ձևերը։ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվեց ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը։ Այլ որոշումներով հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկը, գործ կազմելու և վարելու կարգը, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և այդպիսի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով և կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը։ 2003 թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը Երևանում Եվրոխորհրդի և ՀՀ գլխավոր դատախազության կողմից համատեղ կազմակերպվող ՀՀ դատախազության բարեփոխումների հայեցակարգի կապակցությամբ Եվրոխորհրդի տրամադրած գումարների ստացման և տնօրինման նպատակով, կառավարությունը որոշեց արտարժութային բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալ ՀՀ գլխավոր դատախազությանը։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվեց առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ին տալ կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութերի պատրաստուկներ) արտահանման և ներմուծման լիցենզիա։ Նիստում որոշում ընդունվեց նաև ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Է.Գրիգորյանի անվան ֆուտբոլի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց» պետական հիմնարկի շենքերը, շինությունները, մարզադաշտերը և հիմնարկի կողմից տնօրինվող 1 մլն 211,5 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մնացած գույքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացային նվիրաբերելու մասին։ Որոշման նպատակը նշված շինությունների և գույքի արդյունավետ շահագործումը, ինչպես նաև հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար նյութատեխնիկական բազայի բարելավումն է։ Մեկ այլ որոշմամբ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն» պետական հիմնարկը «Գառնի» և «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանների, «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի, «Գլաձորի համալսարան» պատմշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ միացման ձևով վերակազմակերպվեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Հաստատվեցին նաև այդ կազմակերպությունների կանոնադրությունները։ Նշվեց, որ պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրումը նպաստավոր պայմաններ կստեղծի արգելոց-թանգարանների, պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմամշակութային հողերի պահպանության գործառույթների իրականացման, դրանց հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման համար։ «Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի թանգարան» պետական հիմնարկը ևս, վերակազմավորման ձևով, վերակազմակերպվեց «Էրեբունի պատմահնագիտական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների համաձայն, կառավարության որոշմամբ, սահմանված կարգով, լուծարվեց ՀՀ ԳԱԱ «Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Կառավարությունը որոշում ընդունեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ» համաձայնագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին։ Ըստ այդմ, նախատեսվում է ռուսական կողմին փոխանցել այն հողատարածքները, որոնց վրա տեղակայված են 2002 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված արձանագրության մեջ նշված գույքային համալիրները։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ