չորեքշաբթի, 12 մարտի 2003
ՀՀ վարչապետ, Գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել են գործարար համայնքը ներկայացնող խորհրդի բոլոր անդամները։ Նրանք ռոտացիոն կարգով խորհրդի ընթացիկ աշատանքներին մասնակցող գործարարների հետ շարունակում են ակտիվ աշխատել խորհրդի անդամներին համատեղող «44-ի ակումբ»-ի շրջանակներում։
Ի կատարումն Գործարարության աջակցման խորհրդի նախորդ փետրվարի 27-ին կայացած նիստի հանձնարարականի, մասնակիցները քննարկել են խորհրդի գործարար շրջանակներից մշտական գործող 3 աշխատանքային խմբերի անհատական կազմերի ձևավորման, ղեկավարների ընտրության և աշխատանքների կանոնակարգման հարցերը։ Կարևորելով աշխատանքային խմբերի ստեղծումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրանց կազմի ձևավորումը, ղեկավարների ընտրությունը ինքնանպատակ չէ, խմբերում պետք է ընդգրկվեն առանձին ոլորտներում աշխատանքային որոշակի փորձ ունեցող գործարարներ հետագա աշխատանքները մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպելու և մշակվելիք ծրագրերն արդյունավետորեն իրագործելու համար։ Քննարկման արդյունքում գործարարների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, ձևավորվել են մշտական գործող 3 աշխատանքային խմբերի անհատական կազմերը։ Արտահանման աջակցման և խրախուսման հարցերի խմբի նախագահ է ընտրվել «Հայ կոնսալտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը, հարկային և մաքսային վարչարարության կարգավորման հարցերի խմբի նախագահ «Գրանդ Տորնթոն Ամիօ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Փինարբասին, օրենսդրական նախաձեռնությունների և նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի խմբի նախագահ «Եվրոստան ույուտ» ՍՊԸ-ի ղեկավար Արայիկ Բադեյանը։
Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, ԶՀԳ գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը հավաստել է, որ Զարգացման հայկական գործակալությունում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքային խմբերի գործունեությունը կազմակերպելու և դրանց անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար։
Կարևորելով գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կառավարության համագործակցությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորաստեղծ աշխատանքային խմբերի անդամներին ու ղեկավարներին և հանձնարարել մեկ ամսվա ընթացքում իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել խորհրդի քարտուղարությանը Գործարարության աջակցման խորհրդի նիստերում քննարկելու համա