Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը։
Գոհունակություն հայտնելով Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությունից, վարչապետը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններն անհամեմատ ավելի հեշտ է դիմագրավել միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` ԱՄՀ-ի հետ սերտ փոխգործակցությամբ։
ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը ևս ընդգծել է, որ հիմնադրամը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և պատրաստակամ է ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը։
Մասուդ Օմեսի խնդրանքով վարչապետը համառոտակի ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը` ըդգծելով, մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի սոցիալական ոլորտին` աշխատավարձերին, թոշակներին ու նպաստներին, առողջապահությանը, կրթությանն ուղղված ծախսերի պաշտպանվածությունը, ՀՆԱ-ի աճի խթանմանն ուղղված միջոցառումները։ Վարչապետը տեղեկացրել է նաև, որ Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու օպերատիվ աշխատանքային խումբ` ՀՀ մակրոտնտեսական կանխատեսումների և հնարավոր սցենարների մշակման համար։
ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը դրական է գնահատել ֆինանսական կայունության պահպանման և արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության վերադառնալու ուղղությամբ Հայաստանում իրականացված միջոցառումները։ Ըստ նրա, Արժույթի միջազգային հիմնադրամը ևս այսօր ջանում է ավելի ճկուն քաղաքականություն վարել պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում` ավելի հաշվի առնելով ոչ թե նախատեսված քվոտաները, այլ տվյալ պետության իրական կարիքները։ Մասուդ Ահմեդը նշել է, որ այդ տեսակետից ՀՀ պետական բյուջեի` առավել թիրախային խավերին, աղքատության մակարդակի նվազմանն ուղղված սոցիալական պաշտպանված ծախսերի, ինչպես նաև արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության կիրառման դրական արդյունքների վերաբերյալ լուրջ հիմնավորումների ներկայացման դեպքում, առաջիկայում ԱՄՀ-ն կարող է քննարկել Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ