Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պատվիրակությանը` ՀԲ խմբի անդամ FIAS-ի Գործարարության աջակցության բարեփոխումների բաժնի գլխավոր տնտեսագետ Ստեֆկա Սլավովայի գլխավորությամբ։
Տիկին Սլավովան տեղեկացրել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել` ՀՀ կառավարության առաջարկով «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումներ» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու և հետագա անելիքները ծրագրելու նպատակով։ Նա նշել է, որ այցի շրջանակներում պատվիրակությունն արդեն իսկ մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, քաղաքաշինության և այլ նախարարություններում ու գերատեսչություններում, քննարկել հարկային և մաքսային վարչարարության, գործարարություն սկսելու, շինարարական թույլտվությունների և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումները,որոնք հիմնականում դրական է գնահատել։ Միաժամանակ, նա անդրադարձել է դեռևս չլուծված կամ լուծման ընթացքում գտնվող հարցերին, ներկայացրել պատվիրակության դիտողություններն ու առաջարկությունները։ Ստեֆկա Սլավովան ընդգծել է, մասնավորապես, ծրագրի իրականացման կառուցվածքային շրջանակների ամրապնդման, կայուն թիմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաև բարեփոխումներն ավելի հրապարակային դարձնելուն։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը` նշված ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցություն ցույց տալու տևական և արդյունավետ ջանքերի համար։ Նա նշել է, որ աշխատանքները կշարունակվեն` արված առաջարկությունները հաշվի առնելով։
Ստեֆկա Սլավովան ևս ընդգծել է, որ պատվիրակությունը պատրաստ է նույն արդյունավետությամբ աշխատել, որն, ըստ նրա, անպայման կտա իր արդյունքը և օրենսդրական ու այլ բարեփոխումների ժամանակին իրականացման դեպքում, մինչև մայիսի վերջերին նախատեսվող կորպորացիայի նոր պատվիրակության ժամանումը, ծրագրի ցուցանիշները որոշակիորեն կբարելավվեն։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ