Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ օրակարգի հարցերին անցնելը` վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկատվություն են ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում տարածված խոզի գրիպի Հայաստան ներթափանցման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Նշվել է, որ ներկայումս ՀՀ-ում խոզի գրիպի որևէ դեպք չի արձանագրվել, սակայն դրա հայտնաբերման դեպքում, հանրապետությունը, համապատասխան գերատեսչություններն ու ծառայությունները պատրաստ են կարճ ժամկետում և արդյունավետորեն իրականացնելու այդ հիվանդության չեզոքացմանն ուղղված աշխատանքներ։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հաստատել է Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։
Ծրագրի շրջանակներում կիրականացվի արտերկրի հայ գիտնականների գիտական գործունեությունը նկարագրող տվյալների հավաքագրում և բազայի ստեղծում, որը կտրամադրվի գիտական կազմակերպություններին` համագործակցության խթանման ու ընդլայնման, գիտական նոր կապերի հաստատման, միջազգային փորձի փոխանակման, որակյալ գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման համար։ Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի ընդունումն ու իրականացումը կնպաստի Հայաստանի և օտարերկրյա պետությունների հայագիտական կենտրոնների համագործակցության սերտացմանն ու համատեղ հետազոտությունների իրականացմանը, սփյուռքահայության ստվար հատվածի հետ կապերի ընդլայնմանն ու խորացմանը, արտերկրի հայ գիտնականների գիտելիքների, փորձի և հնարավորությունների օգտագործմանը պետության համար կարևոր հիմնախնդիրների լուծման գործում։
Հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ այս համագործակցության ոլորտում և համահայկական ներուժի բացահայտման գործում իրականացված վերջին միջոցառումները մեծ խանդավառություն են առաջացնում Սփյուռքում։ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է, մասնավորապես, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովը, որին մասնակցում էին նաև սփյուռքահայ մի շարք հանրահայտ գիտնականներ, ովքեր Ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ նաև դարձել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ, ստեղծվել է հատուկ բաժին։ Ըստ վարչապետի, համագումարն այդ առումով աննախադեպ էր, որովհետև շատ մեծ ոգևորություն կար և իսկապես կա համագործակցության մեծ ներուժ, որը մեծ խթան է մեր գիտության համար։ Նշվել է նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ճարտարապետների համահայկական առաջին հավաքը, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք, անկասկած, նպաստելու են Հայաստանի և սփյուռքի միջև սերտ համագործակցության հաստատմանը։ «Եվ հիմա այս նոր ընդունվող առաջարկությունը, որ ներկայացնում է կրթության և գիտության նախարարությունը, նույնպես նպաստելու է դրան։ Երեկ մենք հանդիպում ունեցանք նաև ոսկերիչների և ադամանդագործների համահայկական կառույցի ներկայացուցիչների հետ, որոնք աշխարհի տարբեր երկրներից ժամանել էին Հայաստան և քննարկում էին ռեալ, առարկայական ծրագրեր, որ համատեղ ջանքերով կարող ենք իրականացնել Հայաստանում, և նույնպես բացահայտվում են նոր կարողություններ, նոր հնարավորություններ։ Դրա համար հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի այս թեզը իսկապես իր մեջ մեծ ներուժ է պարունակում։ Համոզված եմ, որ այս միջոցառումները նաև կնպաստեն համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելու գործին», - ասել է վարչապետը։
Կառավարությունը հավանություն է տվել բնապահպանական վճարների և դրանց չափերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման հայեցակարգին։ Փաստաթուղթը պարունակում է իրավիճակի նկարագրությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը, ինչպես նաև 2009-2012թթ. և 2013-2015թթ. ժամանակահատվածներում նախատեսված գործողությունները։ Հայեցակարգով` բնապահպանական վճարների համակարգի կատարելագործման և արդիականացման նպատակով, նախատեսվում է իրականացնել շուրջ մեկ տասնյակ միջոցառումներ, այդ թվում` համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով, ընդլայնել բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող գործառույթների տեսակների կազմը (ցանկը), սահմանել ջրային ռեսուրս ջրահեռացման ցանցով կեղտաջրերի արտանետման, հողի բերրի շերտի հանման համար վճարների հաշվարկման, վճարման և վերահսկման կարգերը, ինչպես նաև շրջակա միջավայրում թափոնների սահմանված կարգով տեղադրման համար բնապահպանական վճարների դրույքաչափերը, տնտեսության զարգացմանը զուգընթաց փուլ առ փուլ բարձրացնել վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու և թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարների դրույքաչափերը, օգտագործելով միջազգային փորձը` շարունակել Հայաստանի համար կիրառելի բնապահպանական վճարների նոր տեսակների ներդրումը և այլն։
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման թույլատրելի, ինչպես նաև սահմանափակ թույլատրելի նյութերի, օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի, ինչպես նաև սահմանափակ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկերը և դրանց կիրառման կարգերը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. հունիսի 1-ից։
Գործադիրը հաստատել է շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը։ Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները։ Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին` որոշումն ընդունելու օրվանից 5 ամսվա ընթացքում մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հանքային ջրերին դասված և արդյունահանված հումքի օգտագործման կարգը, ինչպես նաև որոշումն ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում հաստատել վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված բուժիչ բնական հանքային ջրերին ներկայացվող պահանջները և իրացման կարգը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո, բացառությամբ որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 48-րդ կետի, որը ՀՀ օրենսդրության համաձայն, ուժի մեջ կմտնի 2012թ. հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-ից մինչև 10-ը ներառյալ աշխատողներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար` 2015թ. հունվարի 1-ից։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2008թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Նշվել է, որ հաշվետվությունը ներկայացվում է որպես 2008թ. իրականացված մասնավորեցման գործարքների ամփոփում, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն ներառում է նաև մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերություններն ու օբյեկտները։ Ներկայացված փաստաթղթի համաձայն, հաշվետու ժամանակշրջանում մասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 7 ընկերություն, որից 4-ը վաճառվել է ուղղակի վաճառքի ձևով, իսկ 3-ը` աճուրդով։ Պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին փաստացի մուտքագրվել է 623 մլն 407.5 հազար դրամ։ 2008թ. ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից, օրենսդրության համաձայն, համայնքների բյուջեներ է փոխանցվել 69 մլն 249.8 հազար դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են նաև 4 «փոքր» օբյեկտ և 1 անավարտ շինարարության օբյեկտ, որոնցից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են, համապատասխանաբար` 94 մլն 863.1 հազար դրամ և 43 մլն 188.6 հազար դրամ։ Լուծարման գործընթացում է գտնվել ծրագրում ընդգրկված 72 առևտրային կազմակերպություն, որոնցից 6-ի լուծարման գործընթացն ավարտվել է, 10 կազմակերպություն ՀՀ տնտեսական դատարանի որոշումներով սնանկ է ճանաչվել։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման 2009թ. (15.01.2009-01.04.2009թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Զեկուցման մեջ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա թվով 65 հանձնարարականներից 2-ի կատարման ժամկետը տեղափոխվել է 2009թ. երկրորդ եռամսյակ, իսկ 3-ը ուժը կորցրած է ճանաչվել։ Ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 60 հանձնարարականներից, 2009թ. ապրիլի 10-ի դրությամբ, կատարվել է 37-ը, կամ 61,7 % -ը։ Չի կատարվել ծրագրով նախատեսված 23 կետ, կամ 38,3%-ը, որոնք գտնվում են մշակման կամ համաձայնեցման փուլում։ ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի 60 կետից 12-ը, կամ 20,0 %-ը ուշացումով է կատարվել։
Գործադիրն ի գիտություն է ընդունել նաև 2008թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի հաղորդումը։ Հաղորդման մեջ նշվել է, որ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2008թ. ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 115 կազմակերպություն։ Դրանցից 44-ն իրականացրել է երկարաժամկետ ծրագրեր` կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 71 կազմակերպություն իրականացրել է կարճաժամկետ ծրագրեր` կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ։ Ինչպես նախորդ տարիներին, բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Սփյուռքի ճանաչված հայկական կազմակերպությունները (Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցությունը և այլն)։ Հանձնարարվել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ։
Կառավարությունը հավանություն է տվել աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման ուղեցույցին ևս։ Փաստաթղթով սահմանվում են ՀՀ նախարարությունների, դրանց կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման արդյունքներով կատարողականների գնահատման սկզբունքներն ու կատարողականների գնահատման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները։ Նշվել է, որ ուղեցույցի դրույթները չեն տարածվում նախարարություններում քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա։ Հանձնարարվել է ՀՀ նախարարներին, բացառությամբ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների` ուղեցույցում սահմանված ժամկետներում և կարգով իրականացնել աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման գործընթացները։
ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդից 48 մլն 999.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։ Հատկացված գումարից 10 մլն 357.4 հազար դրամը կուղղվի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքի, 6 մլն 732.4 հազար դրամը` ՀՀ Լոռու մարզի Գարգառի մշակույթի տան հիմնանորոգման, 20 մլն դրամը` ՀՀ Արարատի մարզի Լանջառ համայնքի, 3 մլն 910 հազար դրամը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի դպրոցների տանիքի վերականգնմանը, 8 մլն դրամը` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի շենքի տանիքի վերականգնմանը։
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը որոշել է նաև ՀՀ 2009թ. պետական բյուջեի համապատասխան ծախսային ծրագրով փախստական ընտանիքների համար նախատեսված հատկացումների սահմաններում անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած, Երևան քաղաքում բնակվող Սեդա Գասպարյանի բնակարանային խնդիրը։ Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրի միջոցով` ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան։
ՀՀ հողային օրենսգրքին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը` հողային պաշարների կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի քաղաքային համայնքին։ Որոշման համաձայն բացառություն են կազմում` հատուկ պահպանվող տարածքներից բուսաբանական այգու, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքները, պետական սեփականություն հանդիսացող անտառով զբաղեցված տարածքները, պետական նշանակության (օրենսդիր, գործադիր և դատական մարմինների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքերով, շինություններով զբաղեցված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, հատուկ նշանակության հողերը, գետերով զբաղեցված տարածքները, ինչպես նաև այն հողերը, որոնք անհրաժեշտ են համապետական ու տարածքային նպատակային ծրագրերի իրականացման համար։ Սահմանվել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Երևան քաղաքային համայնքին փոխանցվող հողերից քաղաքացիներին և այլ իրավաբանական անձանց մասնավորեցման ենթակա չեն` բնակավայրերում ընդհանուր օգտագործման (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր) հողերը, ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերը, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարերի և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերը, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքներով զբաղեցված, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված հողերը, պատմական և մշակութային արժեքների օբյեկտների, հուշահամալիրների, հուշազբոսայգիների, բնության հուշարձանների, դամբարանադաշտերի, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների տարածքները, պետության կողմից հաշվառված և գրանցված օգտակար հանածոների տեղադրվածությունները։ Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացման ֆինանսավորման վերաբերյալ։ Հանձնարարվել է նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, մինչև 2009թ. նոյեմբերի 30-ը ապահովել որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը և «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին» որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» NՆՀ-727 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2009թ. փետրվարի 25-ի N138-Ա որոշման` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների» ցանկի 29-րդ կետի պահանջով։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի «ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N878-Ն որոշման մեջ, որի համաձայն, մասնավորապես, «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրով» նախատեսված շուրջ 300-ի փոխարեն կկազմավորվեն շուրջ 150 ավագ դպրոցներ։ Որոշումը հիմնավորվել է նրանով, որ հիշյալ ռազմավարական ծրագրի առաջին տարբերակի քննարկումների արդյունքում սահմանվել է, որ այն բնակավայրերում, որտեղ գործում է միակ միջնակարգ դպրոց, շարունակելու է գործել նույն կարգով` իրականացնելով ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիր, ինչը և հանգեցրել է ստեղծվելիք ավագ դպրոցների թվի նվազման։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում ևս։ Սահմանվել է, որ որոշումներն ուժի մեջ են մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 13-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1788-Ն որոշումը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը սահմանված կարգով հաստատվելու օրվան հաջորդող 30-րդ օրը։
Նիստում սահմանվել է նաև ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանության ցանկը։ Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի N1199-Ն համապատասխան որոշումը։ Երկու օր ժամկետ է տրվել արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի N987-Ն որոշման մեջ, որի համաձայն, մասնավորապես, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ին նախատեսվում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքից լրացուցիչ 1-5-րդ, 15-րդ և 16-րդ (տեխնիկական) հարկերը, շենքի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.4052 հեկտար հողամասը` կազմակերպության գործունեության աշխատանքային ծավալի ավելացման, տիեզերական լուսանկարահանման, երկրի հեռահար զոնդավորման ընդունիչ կայանի հետագա շահագործման, շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնի ստեղծման գործընթացի կանոնակարգման աշխատանքներ իրականացնելու համար։ Նախատեսվում է նաև, անհրաժեշտությունից ելնելով, Երևանի Միկոյան 7 հասցեում գտնվող «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 1,326 հա հողամասից 4030քմ հողամասը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի «ՀՀ պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N1595-Ն որոշման մեջ` ՀՀ պետական սահմաններից դուրս էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով, ինչպես նաև «Ինտերնետ» միջազգային համակարգչային ցանցով պետական մարմինների կողմից փոխանակվող և այնտեղ տեղակայված և (կամ) ներկայացված հանրամատչելի տեղեկատվության անվտանգության ապահովման նպատակով։
Կառավարությունը որոշել է ստեղծել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ։ Որոշումն ընդունվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան` ՀՀ տարածքում հեռահաղորդակցական հիմնացանցի ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ նախագահի 2008թ. մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատված «ՀՀ միգրացիայի համակարգի և ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին հայեցակարգի»։ Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանվել է 100 հազար դրամ, որը համապատասխանում է 10 հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով։ Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Հանձնարարվել է նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել ընկերության կանոնադրությունը։ Որոշման համաձայն, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ-ի 2009թ. բյուջեի ապահովումը` մինչև 30 մլն դրամի սահմաններում, կիրականացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցման 2009թ. ծրագրի» միջոցների հաշվին։
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1 հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը։ Փաստաթղթով սահմանվում են հիշյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության չափորոշիչները, որոնց կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով։ Որոշման ընդունումը հնարավորություն է ընձեռնում ՀՀ կառավարությանը` առավել թափանցիկության պայմաններում նվազեցնելու օրենքի կիրարկման ժամանակ առաջացող հնարավոր ռիսկերը։
Կառավարությունը հաստատել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Մարզակառույցներին, մարզադպրոցներին և մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագրով ձեռք բերվող մարզագույքի ցուցակը, ինչպես նաև գույքի բաշխման ցուցակը` ըստ մարզադպրոցների և մարզական ՀԿ-ների։ Հանձնարարվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ծրագրի իրականացման նպատակով «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել ծրագրով նախատեսված միջոցների նվիրաբերության պայմանագիր։ Սահմանվել է նաև, որ գույքը որոշման մեջ նշված կազմակերպություններին հատկացվում է անհատույց, սեփականության իրավունքով։
Նիստում կառավարությունը հաստատել է նաև Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. ապրիլի 28-ին հաստատված մրցույթի արդյունքները։ Նշվել է, որ որոշման կիրարկումը թույլ կտա սահմանված ժամկետներում (մինչև 2009թ. ավարտը) ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում վերականգնել շուրջ 36.7 կմ ընդհանուր երկարությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման համար թույլտվություն տվող լիազոր մարմինների շրջանակի հստակեցման նպատակով, ապահովելով ճանապարհները տնօրինողների ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները։
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` ք. երևան Աճառյան փող. 2-րդ նրբանցքի N4/1 և N4/2 հասցեներում գտնվող, 83 մլն 975 հազար դրամ գնահատված արժեքով անավարտ շինարարության օբյեկտները` որպես գույքի մեկ միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման մեջ, ըստ որի, մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության «կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրվել է նոր խմբագրմամբ։ Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության մակրոտնտեսական և բյուջետային ծախսերի քաղաքականությանը համապատասխան, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համատեղ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, «Հայաստան-ԵՄ» գործողությունների ծրագրի իրականացումը և դրանց մասով ԵՄ-ի կառույցների հետ տարվող աշխատանքների, ինչպես նաև մի շարք այլ ծրագրերի համակարգումը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառվարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքի ղեկավար Դրաստամատ Բադեյանի լիազորությունները, որը պայմանավորված է վերջինիս հրաժարականի հանգամանքով։ Որոշվել է նաև` որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Ախուրիկի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 505 հազար 429.5 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար։
Որոշում է ընդունվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ։


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ օրակարգի հարցերին անցնելը` վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղեկատվություն են ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում տարածված խոզի գրիպի Հայաստան ներթափանցման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Նշվել է, որ ներկայումս ՀՀ-ում խոզի գրիպի որևէ դեպք չի արձանագրվել, սակայն դրա հայտնաբերման դեպքում, հանրապետությունը, համապատասխան գերատեսչություններն ու ծառայությունները պատրաստ են կարճ ժամկետում և արդյունավետորեն իրականացնելու այդ հիվանդության չեզոքացմանն ուղղված աշխատանքներ։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հաստատել է Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։
Ծրագրի շրջանակներում կիրականացվի արտերկրի հայ գիտնականների գիտական գործունեությունը նկարագրող տվյալների հավաքագրում և բազայի ստեղծում, որը կտրամադրվի գիտական կազմակերպություններին` համագործակցության խթանման ու ընդլայնման, գիտական նոր կապերի հաստատման, միջազգային փորձի փոխանակման, որակյալ գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման համար։ Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի ընդունումն ու իրականացումը կնպաստի Հայաստանի և օտարերկրյա պետությունների հայագիտական կենտրոնների համագործակցության սերտացմանն ու համատեղ հետազոտությունների իրականացմանը, սփյուռքահայության ստվար հատվածի հետ կապերի ընդլայնմանն ու խորացմանը, արտերկրի հայ գիտնականների գիտելիքների, փորձի և հնարավորությունների օգտագործմանը պետության համար կարևոր հիմնախնդիրների լուծման գործում։
Հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ այս համագործակցության ոլորտում և համահայկական ներուժի բացահայտման գործում իրականացված վերջին միջոցառումները մեծ խանդավառություն են առաջացնում Սփյուռքում։ Տիգրան Սարգսյանն առանձնացրել է, մասնավորապես, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովը, որին մասնակցում էին նաև սփյուռքահայ մի շարք հանրահայտ գիտնականներ, ովքեր Ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ նաև դարձել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ, ստեղծվել է հատուկ բաժին։ Ըստ վարչապետի, համագումարն այդ առումով աննախադեպ էր, որովհետև շատ մեծ ոգևորություն կար և իսկապես կա համագործակցության մեծ ներուժ, որը մեծ խթան է մեր գիտության համար։ Նշվել է նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ճարտարապետների համահայկական առաջին հավաքը, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք, անկասկած, նպաստելու են Հայաստանի և սփյուռքի միջև սերտ համագործակցության հաստատմանը։ «Եվ հիմա այս նոր ընդունվող առաջարկությունը, որ ներկայացնում է կրթության և գիտության նախարարությունը, նույնպես նպաստելու է դրան։ Երեկ մենք հանդիպում ունեցանք նաև ոսկերիչների և ադամանդագործների համահայկական կառույցի ներկայացուցիչների հետ, որոնք աշխարհի տարբեր երկրներից ժամանել էին Հայաստան և քննարկում էին ռեալ, առարկայական ծրագրեր, որ համատեղ ջանքերով կարող ենք իրականացնել Հայաստանում, և նույնպես բացահայտվում են նոր կարողություններ, նոր հնարավորություններ։ Դրա համար հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի այս թեզը իսկապես իր մեջ մեծ ներուժ է պարունակում։ Համոզված եմ, որ այս միջոցառումները նաև կնպաստեն համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելու գործին», - ասել է վարչապետը։
Կառավարությունը հավանություն է տվել բնապահպանական վճարների և դրանց չափերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման հայեցակարգին։ Փաստաթուղթը պարունակում է իրավիճակի նկարագրությունը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը, ինչպես նաև 2009-2012թթ. և 2013-2015թթ. ժամանակահատվածներում նախատեսված գործողությունները։ Հայեցակարգով` բնապահպանական վճարների համակարգի կատարելագործման և արդիականացման նպատակով, նախատեսվում է իրականացնել շուրջ մեկ տասնյակ միջոցառումներ, այդ թվում` համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով, ընդլայնել բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող գործառույթների տեսակների կազմը (ցանկը), սահմանել ջրային ռեսուրս ջրահեռացման ցանցով կեղտաջրերի արտանետման, հողի բերրի շերտի հանման համար վճարների հաշվարկման, վճարման և վերահսկման կարգերը, ինչպես նաև շրջակա միջավայրում թափոնների սահմանված կարգով տեղադրման համար բնապահպանական վճարների դրույքաչափերը, տնտեսության զարգացմանը զուգընթաց փուլ առ փուլ բարձրացնել վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու և թափոնների տեղադրման համար բնապահպանական վճարների դրույքաչափերը, օգտագործելով միջազգային փորձը` շարունակել Հայաստանի համար կիրառելի բնապահպանական վճարների նոր տեսակների ներդրումը և այլն։
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման թույլատրելի, ինչպես նաև սահմանափակ թույլատրելի նյութերի, օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի, ինչպես նաև սահմանափակ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկերը և դրանց կիրառման կարգերը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2009թ. հունիսի 1-ից։
Գործադիրը հաստատել է շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը։ Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները։ Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին` որոշումն ընդունելու օրվանից 5 ամսվա ընթացքում մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հանքային ջրերին դասված և արդյունահանված հումքի օգտագործման կարգը, ինչպես նաև որոշումն ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում հաստատել վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված բուժիչ բնական հանքային ջրերին ներկայացվող պահանջները և իրացման կարգը։ Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո, բացառությամբ որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 48-րդ կետի, որը ՀՀ օրենսդրության համաձայն, ուժի մեջ կմտնի 2012թ. հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-ից մինչև 10-ը ներառյալ աշխատողներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար` 2015թ. հունվարի 1-ից։
Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2008թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Նշվել է, որ հաշվետվությունը ներկայացվում է որպես 2008թ. իրականացված մասնավորեցման գործարքների ամփոփում, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն ներառում է նաև մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերություններն ու օբյեկտները։ Ներկայացված փաստաթղթի համաձայն, հաշվետու ժամանակշրջանում մասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 7 ընկերություն, որից 4-ը վաճառվել է ուղղակի վաճառքի ձևով, իսկ 3-ը` աճուրդով։ Պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին փաստացի մուտքագրվել է 623 մլն 407.5 հազար դրամ։ 2008թ. ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից, օրենսդրության համաձայն, համայնքների բյուջեներ է փոխանցվել 69 մլն 249.8 հազար դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են նաև 4 «փոքր» օբյեկտ և 1 անավարտ շինարարության օբյեկտ, որոնցից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են, համապատասխանաբար` 94 մլն 863.1 հազար դրամ և 43 մլն 188.6 հազար դրամ։ Լուծարման գործընթացում է գտնվել ծրագրում ընդգրկված 72 առևտրային կազմակերպություն, որոնցից 6-ի լուծարման գործընթացն ավարտվել է, 10 կազմակերպություն ՀՀ տնտեսական դատարանի որոշումներով սնանկ է ճանաչվել։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման 2009թ. (15.01.2009-01.04.2009թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Զեկուցման մեջ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա թվով 65 հանձնարարականներից 2-ի կատարման ժամկետը տեղափոխվել է 2009թ. երկրորդ եռամսյակ, իսկ 3-ը ուժը կորցրած է ճանաչվել։ Ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 60 հանձնարարականներից, 2009թ. ապրիլի 10-ի դրությամբ, կատարվել է 37-ը, կամ 61,7 % -ը։ Չի կատարվել ծրագրով նախատեսված 23 կետ, կամ 38,3%-ը, որոնք գտնվում են մշակման կամ համաձայնեցման փուլում։ ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի 60 կետից 12-ը, կամ 20,0 %-ը ուշացումով է կատարվել։
Գործադիրն ի գիտություն է ընդունել նաև 2008թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի հաղորդումը։ Հաղորդման մեջ նշվել է, որ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2008թ. ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 115 կազմակերպություն։ Դրանցից 44-ն իրականացրել է երկարաժամկետ ծրագրեր` կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 71 կազմակերպություն իրականացրել է կարճաժամկետ ծրագրեր` կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ։ Ինչպես նախորդ տարիներին, բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Սփյուռքի ճանաչված հայկական կազմակերպությունները (Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցությունը և այլն)։ Հանձնարարվել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ։
Կառավարությունը հավանություն է տվել աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման ուղեցույցին ևս։ Փաստաթղթով սահմանվում են ՀՀ նախարարությունների, դրանց կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման արդյունքներով կատար

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ